Քիչ առաջ ավարտվեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ Երևանի քաղաքապետն անդրադարձավ հանգստյան օրերին Դավիթաշենում ապօրինի ծառահատման դեպքի առնչությամբ:
«Դավիթաշենում տեղի ունեցածը որակում եմ, որպես վանդալիզմ։ Ծառերի հատումը ուղղակի անթույլատրելի է և երբեք չի արդարացվելու մեր կողմից։
Վերջիվերջո նման դեպքերում այլևս չպետք է սահմանափակվենք միայն վարչական տույժով. օրենքի շրջանակում ամենախիստ պատիժը պետք է սահմանվի այդ քաղաքացու նկատմամբ:
Հանձնարարում եմ բնապահպանության վարչությունը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին Երևան քաղաքի ոստիկանության հետ համագորակցելով հայտնաբերել մեղավորներին և նյութերը փոխանցել դատախազություն: »