Loading...

Articles

Մարիամ թագուհու արձանագրությամբ խաչքարը տեղադրվեց վանքի բակում

15:47, Tuesday, 07 March, 2017
Մարիամ թագուհու արձանագրությամբ խաչքարը տեղադրվեց վանքի բակում

Գուգարաց Թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ արք․Չուլջյանի օրհնությամբ, Ախթալայի Ս․Աստվածածին վանքի բակում տեղադրեցինք Կյուրիկե թագավորի դուստր՝ Մարիամ թագուհու արձանագրությամբ խաչքարը, որը թվագրվում է 1188 թ․։ Այս խաչքարի վերադարձը վանքի տարածք շատ կարևոր մի իրադարձություն է, քանի որ խաչքարի ետևում պահպանվել է վերոնշյալ Մարիամ թագուհու արձանագրությունը, որ Ախթալայի Ս․Աստվածածին վանքն ինքն է կառուցել։
     «ԵՍ ՄԱՐԻԱՄ՝ ԴՈԻՍՏՐ ԿԻԻՐԻԿԷԻ, ԿԱՆԳՆԵՑԻ
     ԶՊՂԸՆՁԱՀԱՆԱՑՍ ՀՈՂՀԱՏԻ ՍԲ ԱԾԱԾԻՆՍ։ ՈՐՔ ԵՐԿՐՊԱԳԷՔ՝ ԶՄԵԶ ՅԱՂԱՒԹՍ ՑԻՇԵՑԷՔ։ ԹՈԻՈԼԷ» ։
     Սա մի պարզ պատմական ճշմարտություն է, որը վկայում է Ս.Աստվածածին վանքի` հայերի կողմից կառուցված լինելու մասին:
     Մեր խորին շնորհակալությունները ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, վանքի խաչքավոր Էդուարդ Շարմազանովին, ինչպես նաև Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանին, ովքեր ջանացին, որ այս ծրագիրը ի կատար ածվի։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8930 | 0 | 0
Facebook