Loading...

Articles

Կոչ եմ ''Ընդհանուր Մենամարտեր'' (MMA) սպորտաձևում հանդես եկող հայազգի անխտիր բոլոր մարզիկ - մարտիկներին համախմբվել

16:07, Friday, 03 March, 2017
Կոչ եմ ''Ընդհանուր Մենամարտեր'' (MMA) սպորտաձևում հանդես եկող հայազգի անխտիր բոլոր մարզիկ - մարտիկներին համախմբվել

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ...
    
     ՀայԱզգ-ի հարգելի մարզիկ - մարտիկներ` ինչպես արդեն բոլոր մարզասերներիս հայտնի է, փետրվարի 23 - ին ''Fight Night'' կազմակերպության կողմից կազմակերպված մրցաշարի ''Գրան Պրի''-ի կիսաեզրափակիչում հայազգի մարտիկ` արցախցի Վարդան Ասատրյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո` մենամարտել էր ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի հետ և հենց 1-ին ռաունդում տեխնիկական նոկաուտի էր ենթարկել մրցակցին, իսկ հաղթանակի առիթով գլխավերևում պահել Արցախի դրոշը, ինչը զայրացրել էր ադրբեջանցի մարզիկին և նրա պրոմոուտորական անձնակազմին.
     Չհամակերպվելով պարտության հետ, բողոք էր ներկայացվել հայ մարտիկի դեմ` հղվելով քաղաքական նոտա, իբր թե ՀԱՅ ՄԱՐՏԻԿն իրավունք չուներ ռինգ դուրս բերել Արցախի դրոշը, ինչի արդյունքում ''Fight Night'' կազմակերպությունը լուծարել է հայազգի մարտիկի հետ պայմանագիրը` մեկնաբանելով, թե տեղի է ունեցել էթիկական նորմերի խախտում.
     Պայմանագրի լուծարումից հետո չնայած Ասատրյանը կորցրել է Իբրահիմովի նկատմամբ տարած հաղթանակը, սակայն նշել է, որ Արցախի դրոշն իր գլխավերևում պահելու է աշխարհի ցանկացած կետում.
     Ուստի, ելնելով վերոնշյալից` կոչ եմ ''Ընդհանուր Մենամարտեր'' (MMA) սպորտաձևում հանդես եկող հայազգի անխտիր բոլոր մարզիկ - մարտիկներին համախմբվել` ցուցաբերելով Ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, հասարակական և հումանիտար աջակցությունը` հանդեպ Վարդան Ասատրյանի.
     Այդկերպ միանալով պայքարին` Ձեզանից յուրաքանչյուրը կնպաստի Վարդան Ասատրյանի մարզական շահերի ու իրավունքների պաշտպանության գործին.
     Այսօր Վարդանն է` վաղը կարող է լինել Ձեզանից յուրաքանչյուրը.


     Հարգանքով` Մարզական Ազատ Լրագրող (MMA Journalist) Արսի Մանուկյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9230 | 0 | 0
Facebook