Loading...

Articles

Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման ազգային ծրագրի մեկնարկ

Nan Zeynalyan
17:36, Tuesday, 14 February, 2017
Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման ազգային ծրագրի մեկնարկ
     ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման ազգային ծրագրի մեկնարկի մասին: Վիրտուալ համայնքի ստեղծումը հնարավորություն կտա դպրոցներին, տնօրեններին, ուսուցիչներին ու աշակերտներին ապահով ու մասնագիտացված միջավայրում իրականացնել համագործակցային ծրագրեր հայերեն լեզվով, կատարել փորձի փոխանակում, ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ։ Ազգային նախագծերում ձեռք բերված փորձն ու հմտությունները հետագայում հիմք կհանդիսանան միջազգային հարթակ դուրս գալու համար։
     Վիրտուալ համայնքը կազմակերպվելու է հատուկ մասնագիտացված պլատֆորմի միջոցով, որը հնարավորություն կստեղծի ուսուցիչների համար իրենց հաշիվներով կապվել այլ դպրոցների ուսուցիչների հետ, միասին նախագծել և իրականացնել համագործակցային ծրագրեր` ներառելով աշակերտներին, ինչպես նաև տեղադրել այդ ծրագրերի արդյունքները և կիրառել դրանք նաև իրենց ամենօրյա ուսուցման գործընթացում։ Ազգային նախագծերի համար նախատեսվում է մենթոր դպրոցների համակարգի ներդրումը։ Այս համակարգում փորձառու, կրթական և մանկավարժական ավելի լավ ռեսուրսներ ունեցող դպրոցներն առցանց կկապվեն սկսնակ և սակավ ռեսուրսներ ունեցող դպրոցներին, կաջակցեն նրանց ինչպես բաց դասեր ու վերապատրաստումներ կազմակերպելու միջոցով, այնպես էլ կրթական պաշարների և այլ ռեսուրսների տրամադրմամբ, համատեղ ուսումնական գործընթաց կազմակերպելու միջոցով։ Ծրագրի նպատակներից է նաև խթանել ուսուցիչների կողմից ՏՀՏ գործիքների կիրառումն ամենօրյա ուսումնական գործընթացում, ուսուցիչների ու աշակերտների ծանոթացումը նոր մեդիա տեխնոլոգիաներին ու գործիքներին։ Ծրագրի արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը հնարավորություն կտան ուսուցիչներին ու աշակերտներին լինել ավելի նախաձեռնող, նոր տեխնոլոգիաների ու մեթոդների հանդեպ ավելի ընկալունակ ու պատրաստակամ։ Նախատեսվում է կազմակերպել սեմինար-դասընթացներ ինչպես առցանց, այնպես էլ տարածաշրջանային հանդիպումների ընթացքում։ Դասընթացները ներառելու է թեմաների հնարավորինս լայն շրջանակ` ՏՀՏ և մեդիա գործիքներ, մանկավարժական և մեթոդական վերապատրաստումներ և այլն։
Source: edu.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6492 | 0 | 0
Facebook