Loading...

Articles

Անսահմանորեն սկզբունքային, հետևողական ու արդարամիտ

Nan Zeynalyan
20:21, Wednesday, 25 January, 2017
Անսահմանորեն սկզբունքային, հետևողական ու արդարամիտ

Այս փխրուն ու գեղեցիկ կնոջ նշաձև աչքերը շիտակ են նայում աշխարհին, ժպիտը բաց է ու վարակիչ: Ցանկացած հարցի պատասխանում է հստակ, առանց ավելորդ սեթևեթանքի: Առաջին հանդիպումից այնպիսի տպավորություն է, ասես վերգտել եմ մտերիմիս: Անսահմանություն կա նրա լուսավոր աչքերում, անսովոր ինտելեկտ ու նպատակասլացություն: Նա ազնիվ է անգամ թռիչքի պահին: Սքանչելի անհատականություն, ջերմ ու վառ մի սիրտ, անսահմանորեն սկզբունքային, հետևողական, լավատես ու արդարամիտ: Այսպիսին է Հերմինե Շալունցը՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի գործադիր տնօրենը: Կենտրոնը բոլորովին վերջերս է ձևավորվել և լեցուն է բազմաթիվ լայնահորիզոն ծրագրերով: Կենտրոնի նպատակը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին համակարգված աջակցություն ցուցաբերելն է, նրանց նկատմամբ խտրականության բացառումը, կրթության մատչելիության ապահովումը: Իմ զրույցի ընթացքում նա փաստեց, որ մանկավարժությունն իր համար յուրօրինակ, ամեն ինչից վեր ու վեհ մի աշխարհ է, աշխարհ, ուր կերտվում է մարդը, նրա ապագան ու կատարելիք քայլերը: Այնուհետև հուզառատորեն հավելեց, որ ներառված երեխաների հետ ամեն հանդիպումը նոր հույս ու լույս է ծնում, սեր ու ջերմություն սերմանում, լիարժեք ապրելու հավատ ներշնչում: Անշուշտ, նրա աշխատանքի արգասիքն արդեն ակնհայտ է: Գնահատված է ու սիրված, բայց երբևէ չի մեծամտանում, չի տրտնջում, այլ ազնիվ ու արդարամտորեն կատարում է այն աշխատանքը, որի առաքելությունը ստանձնել է սիրով ու նվիրվածությամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6513 | 0 | 0
Facebook