Loading...

Articles

Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը վատ է. Փաստաբան

22:42, Saturday, 31 December, 2016
Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը վատ է. Փաստաբան
     Հովհաննես Հարությունյանի պաշտպան՝ Հայարփի Սարգսյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
     Քիչ առաջ տեսակցեցի Հովհաննես Հարությունյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, նրա առողջական վիճակը շատ վատ է, և չնայած պատկան կառույցներին ուղղված իմ բազմաթիվ պահանջների՝ պաշտպանյալիս երեկ նման վիճակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և մի շարք բժշկական հետազոտություններ կատարելու փոխարեն տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: Մինչ պատասխանատու կառույցների ղեկավարներն իրենց Նոր տարին ու հանգստյան օրերն են վայելում, իրենց իսկ թեթև ձեռքով իմ պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատանում է: Կոչ եմ անում պատկան մարմիններին կարևորել մարդկային կյանքն ու արժանապատվությունն իրենց ամանորյա սեղաններից:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6379 | 0 | 0
Facebook