Loading...

Articles

Հովհաննեսին տեղափոխել են հիվանդանոցից. Նրա գտնվելու մասին, փաստաբանին տեղեկատվություն չի տրամադրվել

23:27, Friday, 30 December, 2016
Հովհաննեսին տեղափոխել են հիվանդանոցից. Նրա գտնվելու մասին, փաստաբանին տեղեկատվություն չի տրամադրվել
     Այսօր՝ 30.12.2016թ., ժամը՝ 17: 30-ի սահմաններում, այցելեցի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ տեսակցելու Հովհաննես Հարությունյանին, սակայն ինձ ասացին, որ կես ժամ առաջ իրեն տարել են: Որևէ մեկը հստակ չգիտեր, թե ուր են տարել: Նշված ՔԿՀ-ի պետը չբարեհաճեց իմ բանավոր հարցին պատասխանել, թե որտեղ է Հովհաննես Հարությունյանը՝ նշելով, որ չգիտի: Վարույթն իրականացնող մարմինը ևս նշեց, որ չգիտի, թե որտեղ է Հովհաննես Հարությունյանը: ՄԻՊ-ի տեղեկություններով պաշտպանյալիս տեղափոխել էին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: Պարզվում է, որ ոչ միայն առանց ինձ տեղեկացնելու իմ պաշտպանյալին տեղափոխել են, այլև հրաժարվում են պատասխանել, թե որտեղ է գտնվում նա: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը նույնիսկ հեգնեց՝ ասելով, որ գրավոր հարցում անեմ, որպեսզի ինձ պատասխանեն, մինչդեռ վաղվանից մինչև 09.01.2017թ. ոչ աշխատանքային օրեր են: Չտրամադրվեց նաև որևէ բժշկական եզրակացություն, որի հիման վրա պաշտպանյալիս տեղափոխել են: Այցելեցի ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսակցեցի Հովհաննես Հարությունյանին: Ակնհայտ է, որ սրանք միտումնավոր քայլեր են՝ ուղղված Հովհաննես Հարությունյանի առողջության և կյանքի անվտանգության դեմ: Սա հաշվեհարդար է:
     Աղբյուրը՝ հղումով
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9528 | 0 | 0
Facebook