Սիրելի ընթերցողներ, ընկերներ, բարեկամներ, մի փոքր ուզում եմ խոսել մարդ տերմինի մասին, որորվհետև, ցավոք սրտի, այսօր մեզ պետք է դա : Հայաստանում մարդիկ մոռացել են, թե ինչ է մարդը, ինչ է մարդկային հարաբերությունը, փոխադարձ զգացմունքները, սերը, հարգանքը, արժանապատվությունը : Իսպառ մոռացության է մատնվել բարությունը, ներքին անկախությունն ու ազնվությունը. Մարդին խաբում են իրենք իրենց, և այդքանից հետո մտածելն այլ հարաբերությունների մասին արդեն իսկ միամտություն է : Այսօր բոլորը դիվանագետ են, բոլորըը տնտեսագետ են, բոլորը հոգեբան են … Բայց, իհարկե , այս մասնագիտությունները իրական մասնագիտություններ չեն, այլ նենգաբար դիմացինի խաբելու և միայն սեփական շահը առաջ տանելու միջոց : Մարդիկ չեն մտածում հոգեկան բավարարվածության մասին, այլ առաջնորդվում են միայն նյութական բարիքներով` չմտածելով անգամ, որ մեևնույն է, մի օր Աստծու առաջ են պատասխան տալու : Ակամայից մտքիս է գալիս Արթուր Մեսչյանի "Խաչմերուկ" երգը :
Ժողովուրդ միթե մոռանում եք, որ մենք քիչ ենք, սակայն մեզ Հայ են ասում, միթե դուք ինքներդ ձեր ձեռով կերտում եք մի կերպար, երբ Հայ լինելը ամոթ է?
Միթե մի քանիսը կարողանալու են կամ արդեն կարողացել են փոխել Հային, թե ես եմ սխալվում, Հայը միշտ էլ էսպիսին է եղել ? Միթե մի օր վերջ չի դրվելու այս ձևական կյանքին, այս ցուցամոլ ժեստերին և ուրիշի աչքերի համար ապրող կյանքին : Միթե մի օր մարդ չենք դառնալու, միթե մի օր մեկս մյուսին իրոք չենք սիրելու և իրոք չենք զգալու մեկմեկու ? Միթե այսքանն է Հայի արժեքը?
Մտածում եմ, խորհում, և հասկանում մի պարզ բան : Ես անուղղելի ռոմանտիկ եմ ու անուղղելի լավատես, որ կարծում եմ թե իսկական Հայը իմ մտքի Հայն է, իմ երազանքի ու իմ պատկերացրած Հայը : Ահռելի ցասումով ու հուզմունքով եմ հասկանում, որ վերջ, սա է, այսքանը, արժանին : Մեկ-մեկ զզվում եմ ինքս ինձնից, մեկ-մեկ հպարտանում ինձնով, բայս ափսոս, ոչ մի օգուտ, հասկանում եմ մի պարզ բան . չկա ավելի ծանր բան, քան քո անզորությունը` քո հոգին կորցնելու, քո հավատը կործանվելու, քո նվիրումը անպետքության մատնվելու ու քո սերը տապալվելու պահին :