Loading...

Articles

Ես այս պահին միայն Մարտային եմ տեսնում Եվրատեսիլին մասնակցելու համար/հարցազրույց Լուսիի հետ

20:21, Tuesday, 13 December, 2016
Ես այս պահին միայն Մարտային եմ տեսնում Եվրատեսիլին մասնակցելու համար/հարցազրույց Լուսիի հետ

Արդեն իսկ հանրության համար հայտնի դարձած, նաև սիրված, բազմաթիվ մրցույթների մրցանակակիր երգչուհի Լուսի, Դուք ցանկացաք Եվրատեսիլ գնալու համար մասնակցել հայաստանյան «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին, բայց թե՛ հեռուստադիտողի, թե՛ հանրության համար անսպասելի էր նման արդյունքը, գրեթե բոլորը սպասում էին, որ հենց Դուք եք ներկայացնելու 2017թ Հայաստանը Եվրատեսիլում, ի՞նչն էր պատճառը, ի՞նչ եք կարծում, գուցե արդեն բավականին շա՞տ են Ձեր մրցանակները:

Շատ մրցանակների հարցը չէ, կապ չունի, թե դու քանի մրցանակ ունես, սա մրցույթ է և պետք է միշտ պատրաստ լինես, որ կարող է պարտվես, դա նորմալ է:

Ու՞մ եք տեսնում հաղթող «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում: Մարտան այս փուլում առաջատար էր, դրանով կարելի է՞ այժմ եզրակացություն անել:

Ես այս պահին միայն Մարտային եմ տեսնում, այնտեղ շատ լավ երգողներ կան, բայց կոնկրետ Եվրոտեսիլյան բեմում ինձ համար միայն Մարտան է: Մարտան առաջատար է այս պահին և ես կհորդորեմ շատ աշխատի, որպեսզի ավելի լավ ներկայանա, հաջողություն եմ մաղթում նրան:
     Կա՞ր արդեն ընտրված երգ, եթե հաղթեիք մրցույթում:

Շատ երգեր ունեմ, որ չեն թողարկվել, բայց ես չգիտեմ թե ինչ կարգով է երգն ընտրվում և ինչ ստանդարտներով:

Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում հայաստանյան այս մրցույթին, չէ՞ որ առաջին անգամ է նման մրցույթ անցկացվում Եվրատեսիլին մասնակցելու համար:

Լավ, շատ լավ, հակառակ դեպքում չէի մասնակցի, ուրախ եմ, որ նման մրցույթները շատանում են Հայաստանում:

Արամ mp3-ն ինպե՞ս արձագանքեց նախագծից Ձեր դուրս մնալու փաստին:

Ժպիտով, ես նույնպես, սա կյանքի ու մահվան հարց չէր, սա ուղղակի մրցույթ էր:

Ինչպիսի՞ն էին Ձեր տպավորությունները, հաճելի՞ էր մասնակցությունը:

Իսկապես շատ հաճելի մթնոլորտ, շատ լավ անձնակազմ, մի խոսքով ես ինձ շատ լավ եմ զգացել:

Շնորհակալ եմ հարցազրույցի համար, Ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ և որ ամենակարևորն է՝ միշտ առաջ, քանի որ մարդը միշտ, ամեն ինչում պետք է հասնի նույնիսկ կատարելության:

Source: Անահիտ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8115 | 0 | 0
Facebook