Ընթերցողի հոգեբանությունը նույնն է, ինչ նախնադարյան մարդունը
Թերթում ես «Երկինք և երկիր» գիրքն ու ուզում տողերի տակ գտնել հեղինակի կորցրածը «որի անունը, պիտի որ հիշես, պիտի որ հիշես բայց էլ չես հիշում» ։ Սկսում ես հետաքրքրված թերթել ու, թերթել, գտնել հեղինակի կորցրածն ու գտածը, ու թևեր ես վերցնում, սկսում ճախրել դեպի մի աշխարհ, որտեղ ամեն բանաստեղծություն մի սիրո ապրում է։ Ու սկսում ես գտնել տողերի տակ սերերի շղթան ու խոսել նրանց հետ։ «Դու գիտես, որ քո անունը հավերժ փնտրում է աստղերի ճամփան» ․- ո՞ւմ է հեղինակն այսքան մեծարում, այսքան երկնային դարձնում։ Երկնքից իջնում ենք երկիր ու գնում ԲԱՆԱՍՏԵՂԾԻ հետքերով։ Բանաստեղծ, կինոսցենարիստ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյան։ Տպագրվել է դեռ 15 տարեկանից։ Իսպանալեզում երկրների ընթերցողը Սլավի-Ավիկ Հարությունյանին ընդունեց ու գնահատեց դեռ «Ուշացած հեռագրեր» -ով («Telegramas tardios»), ժողովածուն լույս է տեսել 2011 թվականին։ Հեղինակի մեկ այլ ժողովածու այժմ եվրոպական երկրների գրախանութներում ամենապահանջարկ ունեցող գրքերից է ։Եռալեզու ժողովածուի (իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն) ՝ «Անթռչուն երկինք» , տպագրությունը նախաձեռնել է իսպանական հայտնի «Carena» հրատարակչությունը` «ժամանակակից եվրոպական պոեզիա» ծրագրի շրջանակներում: Հրատարակչությունը մինչեւ 2020թ. ձեռք է բերել «Անթռչուն երկինք» գրքի հեղինակային իրավունքը, այդ ընթացքում ծրագրում է այն տարածել նաեւ Ֆրանսիայում, անգլալեզու երկրներում։2017 թվականի հունվարի 16-ին Բարսելոնայում տեղի է ունենալու գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսներ և քննարկումներ կազմակերպվելու են նաև եվրոպական այլ երկրներում։ Սլավի-Ավիկ Հարությունյանի գրչի մասին իսպանացի բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն ասել է. «Սլավի-Ավիկ Հարությունյանը ժամանակակից եվրոպական պոեզիայի առաջատար բանաստեղծներից մեկն է: Զարմանալիորեն նրան հաջողվում է սինթեզել կինոյի, թատրոնի դրամատուրգիան, վեպի կառույցը եւ մյուս արվեստների գեղարվեստական հնարքները, 21-րդ դարի կարճ հաղորդագրությունների ռիթմն ու ոճը: Այս հատկություններն էլ նրա պոեզիան դարձնում է նորարարական»: Խոսե Մեմբրիվեն ընդգծում է ․ «Բանաստեղծի տողերում, հողեղեն ու երկրային իմաստություն կա…Հայաստանը` իբրեւ անցյալի եւ ապագայի միջեւ հանդես եկող անդրադարձ շրջանակ, սեփական մարդկային ինքնության մետաֆոր է` մի անցյալով, որի սիրով գերվում ենք, եւ որի ապագայով դառնում ենք ազատ»: Իր խոսքը իսպանացի հեղինակը եզրափակում է․ «Սլավի-Ավիկ Հարությունյանը մի ոտքով ամուր կանգնած է հայ դասական պոեզիայի հիմքերին, մյուսով` խարսխված արդի քաղաքակիրթ Եվրոպայի մշակույթում» ։ -Շնորհակալություն, որ համաձայնվեցիք պատասխանել մեր հարցերին։ Մի ստիխում գրում եք․ Դու վերջին անգամ խաղաղ (թե՞ զուսպ) կպատմես չկրկնվող օրերի անհաջողակ բանաստեղծների մասին։ Ե՞րբ է բանաստեղծը դառնում անհաջողակ ։ -Բանաստեղծը` դառնում է անհաջողակ ամուսին, քաղաքացի.. երբ երևի սկսում է լավ գրել։ -Ով է այն մեկ թռչունը, որը՝ ․․․ թողած երամն իր հիմա խփվում է հենց այս սյունին - այս ասֆալտին - անճիչ։ Կոստան Զարյանի մասին իսպանացի մտածողներից մեկն ասել էր, որ նա եվրոպական մտածողներից առաջ է ուղիղ կես դար։ Ում էր պետք նրա ճիչը երբ Սևակը կասեր «ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց» ։ -Երևի Կոստանի մասին իտալացի ասած կլինի` Յուրաքանչյուր մարդ էլ միայնակ թռչուն է, որ ապրում ու մեռնում է մենակ: Երբեմն` մարդիկ հնարում են սեր ու գթություն այդ մենակությունից փախչելու համար: Չգիտեմ: Կարող է և այդպես չէ: -Ես իսպաներենից Լորկա էլ եմ թարգմանել: Ու վեց, թե` 7 արդի իսպանական բանաստեղծների (այս վերջինը հրաշալի թարգմանչուհի Ն.Այվազյանի հետ): Եթե ում թարգմանում են` պիտի սիրեն, ապա կամ ոչ մեկին չպիտի թարգմանել, կամ էլ` ամեն օր մեկին: -Մենք ունե՞նք լավ ընթերցող։
-Մեր օրերում թվում էր միակ բանը որ կարելի էր չհանդիպել, գրագողությունն է, նկատի ունեմ տեղեկատվական լայն հարթակները, կարդալու հազար ու մի հնարավորությունները։ Բայց տեսնում ենք, որ գրագողների թիվը ոչ թե պակասում այլ ավելի է մեծանում։ Ինչպե՞ս եք մոտենում գրագողներին։ -Ոճի մասին նշեցիք, Ձեր մոտ նկատելի է մեծատառերի և կետադրական նշանների սակավություն...ինչո՞ւ․․․ Սա նույնպե՞ս ոճի տարբերություն է։ -Միայն իմ մոտ չէ: Ավելին` դա վաղուց նորություն չէ: Դա էլ կարելի է ասել` առավել չափով, որ գեղարվեստական հնարքներից մեկն է: Յուրաքանչյուր բանաստեղծ ինքն է որոշում, թե ինչպես գրի և` ինչու: Իմ մոտ դա ինքնանպատակ չէ: Կան տեքստեր, որտեղ կանոնակարգվում է ըստ քերականական օրենքների, հաճախ` կապված գեղարվեստական նյութից, ես տեքստերը սարքում եմ "բաց".այս պարագայում ընթերցողը կարող է անգամ համահեղինակ լինել:
|