Loading...

Articles

Տավշո գույները բանաստեղծական կտավում

21:06, Sunday, 27 November, 2016
Տավշո գույները բանաստեղծական կտավում
     Տավշո բնությունը իր երանգները խտացրել է բանաստեղծ Դավիթ Վանյանի արարումների մեջ։ Հեղինակի ամեն գործ բնության հրաշք է, բնության զարթոնք, բնության տարերք․․․․․
     Ստորև ներկայացնում ենք բանաստեղծի հրաշագեղ ծաղկեփնջից մի քանի գոհարներ՝
    

Չհամարձակվես, մտածել անգամ,
     Թե չեմ դիմանա,
     Պիտի քայլ անես, մարդ եմ ի վերջո,
     Չէ՜, չես հասկանա,
     Տեսնում եմ, սիրտդ ինձնով է լցված,
     Ես էլ եմ այրվում,
     Ի՞նչ անեմ հիմա, անխիղճ, անաստված,
     Որ չես մոտենում։

Հպարտ եմ, վայրի, բարձրաբերձ ու վես,
     Դու ինձ նվաճիր,
     Բախտդ բերել է, աստղ ունես ինձ պես,
     Վառվիր, խենթացիր,
     Ու մի մտածիր, մի վայրկյան անգամ,
     Թե չեմ դիմանա,
     Դե ես գնացի, ժամանակ չունեմ,
     մնու՞մ ես, մնա։
     ————————————
     Դավիթ Վանյան 26․11․2016թ․
     ***
    

Ես երևի վա՞տն եմ, երբ բոլորը ողբում,
     Վեր եմ կենում՝ կրկին, արևածագ երգում,
     Ինձ տրվածը բա՞խտ է, թե՞ ճակատի մի գիր,
     Որ ընկերներ ունեմ, անկոտրելի, ընտիր։

Ես երևի անխե՞լք ու անմի՞տ եմ, հիմա՞ր,
     Որ անկումի պահին չեմ կուտակում պաշար,
     Որ ոխ չունեմ, նաև սիրտս զուրկ է վախից,
     Որ վստահ եմ, կգանք մեր ոսոխի հախից։

Ես երևի բա՞րդ եմ, որ չեմ կիսում մարդկանց,
     Բարիկադներ շինում, անուն դնում նրանց,
     Որ երկիրս որպես իմ զավակ եմ սիրում,
     Որպես հավերժ զինվոր նրա սիրո ծիրում։

Ես երևի կոպի՞տ, եսասե՞ր եմ, բռի՞
     Երբ չեմ թողում լացես, երբ ասում եմ՝ լռիր,
     Երբ խնդրում եմ, վեր կաց, եղեգներից հոգուդ,
     Թող արթնանան ազատ Աստվածները ոգուդ։
     _______________________________
     Դավիթ Վանյան 15․08․2016թ․
     ****
     Տղերքով`
     Տավուշի ժայռածերպ քերծերին`
     Կանգնած ենք, քարայծացած,
     Նայում ենք`
     Ներքևում ջրախոհ վիհերին,
     Մեր ցավը`
     Մեր սրտում ամբարած:
     Չստացված մի
     Կյանք ենք միասին մենք ապրել,
     Մեր ապրած օրերից ձանձրացած,
     Սովորել, ավարտել,
     Ընտանիք կառուցել,
     Մանկության երազները թաղած...
     Բայց հիմա խմել ենք, ուրախ ենք,
     Ճախրում ենք, հոգսերից փոքր ինչ
     Հեռացած, մի դպրոց-դասարան,
     Մի անցած ճանապարհ`
     Մնում է հուշերում մշուշված...
     —————————————
     Դավիթ Վանյան 08.06.2013թ.
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6501 | 0 | 0
Facebook