Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ. Սասնա Ծուռ Հովհաննես Հարությունյան
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ. «ՀԱՅՈՑ ՄՈՐ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ՚ Ի՞նչը կարող է ավելի ցավալի լինի, քան մեր մայրերի արցունքները, 101 տարվա անդադար ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐԻ արցունքները, ամենադառը անդառնալի վշտի արցունքները, որոնք լճեր են վաղուց դարձած, Վանա լճեր, էտ մեր-մերոնց արցունքներն են Վանա լճում, ուր մեր որդոնց աճյուններն են։ Վանա լճում 100 տարվա ծովի լաց է ու Պապերի հողի կանչն է, լճեր արյան կամ էլ կանի (1) , լճեր ամբողջ գերված հողի լի արցունքով ու արյունով ու մեր-մերոնց մարմիններով։ Երնեկ մի պահ ձայնս հասներ նրանց կանչին ու գար հասներ ձեր ականջին, տաս միլիոնից մեկ տոկոսին, հարյուր հազար իսկական ՀԱՅ, մերնա Անին, մերնա Վանը, Սասունը Ծուռ մեր Պապերի, ում թողել ենք 100 տարի։ Նամուս, թասիբ, շատ բառեր կան վայել Հային, որոնք արդեն վերանում են 100 տարվա դրդված վախից՝ թուրքի, ռուսի, դավաճանի, ահա թե ինչ հիմա կասեմ, ես հիշում եմ Հայկ ու Բելին, Դավթին էն ծուռ, մեր Սասունցի, Նժդեհ, Չաուշ, Նիկոլ Դուման, Արաբոյին, Քեռուն մեր քաջ Հայոց ազգին, որի՞ն նշեմ, ինչքան պատմեմ, չի ավարտվի։ Ծնկի չեմ գա մահի առաջ կամ խոնարհվեմ գահի առաջ։ Ո՛չ, իմ ազգը չի խոնարհվել ո՛չ թուրքերի յաթաղանի, ո՛չ պարսիկի մեծ զորքերի, ո՛չ էլ հիմա էս շնամարդ թուրքահայի։ Խոնարհվում եմ մեր մայրերի, միլիոն ու կես անմեղների, Եռաբլրի ողջ քաջերի, ՄՈՆԹԵ, Թաթուլ, էլի՛ Քեռի, Պետո, Բեկոր․․․ յոթ հազար մեր հերոսների, Ուրֆանյանիս, Սլոյանիս, երեկ զոհված ՀԱՅ զինվորիս։ Որքա՞ն անուն պիտ ասեմ, որքա՞ն արյուն մատնանշեմ, որ հասկանաս հանուն ինչի։ Հելե՛ք, տղե՛րք, ողջ աշխարհից, խնդրել եմ ես դեռ ապրիլից, ծնկի իջած մորս ծնկից, Հորս շիրմից, Եռաբլրի մեր քաջերից ու եղեռնի հիշատակից, որ կմեռնենք հանուն փառքին մեր զոհերի, մեր անցյալի, եռագույնի ապագայի, էն վաղեմի նպատակի մեր ծովից-ծով Հայրենիքի։ Խնդրում եմ ձեզ ՀԱՅ ախպերներ, շարքայինից գեներալներ, մի՛ նահանջեք, ելե՛ք, կանգնե՛ք, Հայիս սրտի լույսը վառենք, սրտի ցավի ճարը դարձեք, Արարատիս բանտից բացենք, Անդրանիկի, քաջ Թևանի ողջ Պապերի սրտում եղած իղձը տեսնենք, մի տոկոսով ոտքի՛ կանգնեք, մի՛ նահանջեք, պահն է, եկե՛ք, թողե՛ք գործ, տուն, իմ ախպերներ, եկեք էթանք մեզ Մեծ Հայքում տունն է սպասում։ Զորավարը բանտում փակված ձեզ է սպասում, երբ որ զգաս դու այդ հոգին, կզգաս այն, ինչ ես եմ զգում, ՄԵԾ ՄՈՆԹԵՆ է մեզ ձեն տալիս։ Սեֆիլյանին բանտից հանեք ու Ալեքի ձեռքը սեղմեք, երդվում եմ ձեզ մեր անցյալով, ապագայով ՀԱՅՈՑ ազգի՝ ՀԱՂԹԵԼՈՒ ենք առանց զոհի։ Մեր մեծերը քաջ ֆիդայի մեզ ցույց տվին հենց այս տարի, սաղ պատրաստ են գնալ մահի, մեր եղբայրքը մահ էր խլում իր եղբորից, եզդին հայից, հայրը որդուց, որդին հորից, ի՞նչ եղավ ձեզ, նոր թաղեցինք, խի՞ եք լռում, ու՞մ եք սպասում, ամեն օրը մեր մի կյանք է, որ մարում է մեր սահմանում։ ՀԱՅԸ այսօր կրկին լռի՞, հանուն ինչի՞, ու՞մ դեմ ծնկի պիտի իջնի, թուրքի՞, ռուսի՞, խեղկատակի՞, որը հայ է մեզ ձևանում, թե՞ սելջուկի մնացորդի, ադրբեջան կոչեցյալի։ Զենքեր չունե՞նք, թե՞ նավթ ունենք, նավթահորեր, սմերչ չունենք, նավթահորից թող նա դողա, ով որ շուտով պիտ վերանա թե՛ հորերի խորը փոսից, թե՛ փոսերի կեղծ փողերից, որ վերցրել ու զենք է առել մեր «բարեկամ եղբայրներից», ոնցոր Մոնթեն շատ ուրախ էր, էտ զենքերից թուրք շների մեզ են հանձնում մեր պապական հողի վրից, չի կրակի մեր հողերից նրանց զենքը, չի կոտրվի Հայիս զենքը, որ ապրում է դարեր ի վեր պատմության մեջ, Քարե էջից, երկաթից պինդ Հայիս ոգին։ (1) Կան, կանի գյոլ թուրքերենից նշանակում է արյուն, արյան լիճ (2) 1916 թվականին մեկնել է պատերազմի պատրաստվելու, 1918 թվականին տեղի է ունեցել ճակատամարտը, այս տվյալը հանդիպել է ինձ 1989 թվականին տպագրված Դանիել Հակոբյանի Նժդեհ գրքից» Հովհաննես Հարությունյան |