յդպիսի երևույթներ եղել են Կաթոլիկ Եկեղեցում ինկվիզիցիայի ժամանակ: Հայ Եկեղեցին երբեք գիտությանը դեմ չի պայքարել: Համենայնդեպս, Հայ Առաքելական Եկեղեցու պատմության մեջ նման դեպքեր չեն արձանագրվել:
Քրիստոնեությունը խթանում է գիտությունը, գիտության կողքին է, բայց ոչ այն գիտության, որը ոմանք կարող են իրենց ցանկությամբ գիտություն համարել, ինչպես օրինակ, այսօր աստղագուշակությամբ, տիեզերական ուժերով հետաքրքրվող և զբաղվող որոշ անձինք իրենց արհեստը համարձակվում են գիտություն կոչել՝ շփոթելով աստղագիտության հետ։ Քրիստոնեական դաստիարակությունը ստեղծագործ միտք է պարգևում մարդուն։ Հավատը մարդուն մոտեցնում է գիտությանը։ Նկատած կլինեք, որ նա, ով սկսում է աղոթքով ապրել, սկսում է նաև իր շրջապատի իրերը, առօրյան, ամեն ինչ համակարգել, որ ամեն ինչ ճիշտ լինի, իր տեղում լինի։ Ի վերջո, համարձակ արտահայտվեմ` քրիստոնեությունն օբյեկտիվ է, փորձում է արմատները ճանաչել, գիտությունը պրպտել։ Այն կույր հավատ չէ։
Օրհնությամբ՝ Տ. Ղուկաս աբեղա Զաքարյան