Loading...

Articles

«Բժիշկ Այբոլիտը», ավելի ճիշտ` «Այբոլիտը», մասնակի գրագողության արգասիք է

21:32, Wednesday, 09 November, 2016
«Բժիշկ Այբոլիտը», ավելի ճիշտ` «Այբոլիտը», մասնակի գրագողության արգասիք է

Բարեբախտաբար, ի տարբերություն հազարավոր ռուս գրագողերի, այս ստեղծագործության հեղինակ Կորնեյ Չուկովսկին գոնե կյանքի մայրամուտին խոստովանել է, որ իր «Այբոլիտ» -ի նախատիպ է հանդիսացել անգլիացի գրող Հյու Լաֆթինգի «Բժիշկ Դուլիթլի պատմությունը» ստեղծագործությունը, որ լույս է տեսել 1920 թվականին` հեղինակային նկարազարդումով:
     Չուկովսկին իր «Ծեր հեքիաթասացի խոստովանությունները» ինքնակենսագրականում գրել է. «Լոֆթինգն այդ բուժակին «Բժիշկ Դուլիթլ» է անվանել: Ռուս երեխաների համար վերամշակելով այդ անուշ հեքիաթը` ես Դուլիթլի անունը Այբոլիտ դրեցի ու տասնյակ փոփոխություններ կատարեցի, որոնք չկան բնագրում»:


     Իսկ բնագրի բովանդակությունը հետևյալն է. բժիշկ Ջոն Դուլիթլն իր քրոջ` Սառայի հետ ապրում է Անգլիայի գյուղերից մեկում: Նա կենդանիներին այնքա~ն շատ է սիրում, այնպե~ս է կլանվում նրանցով, որ ակամա իրենից վանում է իր հաճախորդներին ու աղքատանում է: Բայց իր թութակ Պոլինեզիայի օգնությամբ սովորելով կենդանիների լեզուն` նա հաջողությամբ անասնաբուժական գործունեություն է ծավալում ու մեծ հեղինակություն է ձեռք բերում ամբողջ կենդանական աշխարհում: Աֆրիկայի կապիկներին համաճարակից փրկելու համար նա արշավախումբ է կազմակերպում: Աֆրիկայի ափերին մոտենալիս` բժշկի` իր սիրելի կենդանիներով լեցուն նավը խորտակվում է ու դեպի կապիկների երկիր տանող ճանապարհին բժիշկն ու իր կենդանիները գերի են ընկնում տեղի թագավորին, որն այնքան էր տուժել եվրոպացի գաղութարարներից, որ չէր ուզում իր երկիր թողնել թեկուզ մեկ սպիտակամորթի: Դուլիթլն ու իր բարեկամները կարողանում են փախչել գերությունից, հասնել կապիկների երկիր ու նրանց փրկել համաճարակից: Ի նշան երախտագիտության` կապիկները բժշկին են նվիրում միաեղջյուրից ու քարայծից սերված երկգլխանի գազլին:

Հետդարձի ճանապարհին բժիշկին ու իր բարեկամ կենդանիներին նորից գերում է սպիտակամորթներին ատող թագավորը: Այս անգամ բժիշկն ու իր բարեկամները գերությունից կարողանում են փախչել արքայազն Բամպոյի օգնությամբ, որը նրանց նաև նավ է նվիրում, որովհետև բժիշկը նրա դեմքի մաշկը ճերմակեցրել էր (Բամպոյի մեծ երազանքն էր եվրոպական հեքիաթային արքայազնի կերպարանք առնելը): Ծովահենների հետ մի քանի բախումից հետո բժիշկ Դուլիթլն ու իր ընկերները կարողանում են գրավել գանձերով լի ծովահենների նավը և փրկել այն տղային, որի հորեղբայրը ժայռոտ կղզի էր նետվել:

Տղային ու նրա հորեղբորը փրկելուց հետո բժիշկը տուն է վերադառնում և գազելի հետ կրկեսային ներկայացումներ է կազմակերպում` այնքան ժամանակ, մինչև որ այնքան փող է աշխատում, որ կարողանում է թոշակի անցնել ու բնակվել իր հարազատ գյուղի հարազատ տանը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
11259 | 0 | 0
Facebook