Loading...

Articles

Շնության կիրքը և պայքարը նրա դեմ

17:57, Sunday, 30 October, 2016
Շնության կիրքը և պայքարը նրա դեմ
     Քո ոտքերին ուղիղ շավիղներ արա եւ քո ճանապարհները ուղղի՛ր, մի՛ խոտորվիր ոչ դեպի աջ, ոչ էլ դեպի ձախ, ոտքդ ե՛տ դարձրու չար ճանապարհից:
     (Առակ. 4;26)
     Ահա թե ինչ է ասում մեզ Տերը` «ուղղի՛ր քո ճանապարհները»: Սիրելի հայրեր եւ մայրեր, երբ մենք խոսում ենք այն ուղիների մասին, որով պիտի անցնի իր կյանքում աղջիկը, մենք պիտի հասկանանք, որ երեխան, որին դուք պատրաստում ենք կյանք մուտք գործել, փոքր հասակից արդեն պիտի իմանա, թե ինչպես դնել իր ոտքը, որպեսզի այն հեռու մնա չարից:
     «Դեպի աջ տանող ճանապարհները գիտէ Աստված, բայց դեպի ձախ տանող ճանապարհները մոլոր են» (Առակ. 4; 27): Սա նշանակում է, որ աջ, այսինքն ուղիղ, արդար ճանապարհները ուղեկցվում են Աստծո շնորհի զորությամբ: Տերն Ինքը օգնում եւ հուշում է նրանց ճիշտ ընտրել կյանքի ճանապարհը եւ ճիշտ վարվել: Իսկ ձախ ճանապարհները մոլոր են, ի՞նչ է դա նշանակում: Մոլոր են, այսինքն, շեղված են` Աստծո շնորհներից զուրկ, որտեղ ամեն տեսակ վտանգներ են սպասվում: Այսօր մեր աղջինկներին փորձում են ամեն կերպ ապականել: Եվ իրապես սոսկալին այն է, որ դա հաճախ հաջողվում է: Շատ աղջիկներ եւ կանայք չեն տարբերում արդեն ի՞նչ է սխալը, եւ ո՞րն է ճիշտը, նրանք կորցրել են ճիշտ կողմնորոշումը: Այդպիսիներին թվում է, որ ամոթալի ոչինչ չկա` կարելի է կանգնել ճանապարհին, նստել ինչ-որ մեկի ավտոմոքենան, հասնել պետք եղած տեղ եւ վճարել սեփական մարմնով: Եվ նա չի մտածում հետո ինչ է լինելու:
     Ծնողները պարտավոր են խիստ ձեռքով (խիստ, բայց ոչ կոպիտ) պաշտպանեն իրենց երեխային պղծությունից, որը դարանակալում է ամեն քայլափոխին, ինչքան էլ նա հրապուրված լինի «ազատ» կյանքով ու վարքագծով: Ծնողները իրավունք չունեն ասել երեխային. «Ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես ապրի, ում հետ ուզում ես հանդիպի, որ ժամին ուզում ես արի տուն»: Աղջկա հանդեպ պատասխանատվությունը` հայր եւ մայր ծնողի վրա է: Այսօր նույնիսկ դպրոցին չես կարող վստահել` որպես օգնություն երեխայի դաստիարակության: Դրա համար էլ այսօր ծնողը կրկնակի եւ առավել պիտի լինի ուշադիր եւ խիստ: Պետք է հսկել: Ո՞ւր գնաց աղջիկը, ո՞ւմ հետ գնաց, ինչի մասին է մտածում, ո՞ւմ հետ է շփվում: Բավական է մեկ անգամ զիջել, եւ այդպես կգնա եւ կգլորվի: Ամեն ինչ սկսվում է քչից եւ փոքր հասակից: Հարգելի հայրե՛ր եւ մայրե՛ր, ես նորից դիմում եմ ձեզ: Ձեր երեխաների` փոքրիկ աղջիկների ապագան սկսվում է ո՛չ քսան տարեկանից, ինչպես շատերը սխալմամբ կարծում են: Քսան տարեկանում արդեն շատ ուշ է: Նրանց ոտքը Աստծո ուղիղ եւ արդար ճանապարհին դրվում է այսօր` դեռ մանուկ հասակից: Ո՞ր ճանապարհը կնտրեն նրանք: Այսօր մեր եւ ձեր համատեղ խնդիրը` աղոթք անել եւ հայցել Աստծուց ողորմություն, որպեսզի Տերը պահպանի նրանց եւ դարձնի մեր աղջիկներին քրիստոնյա մայրեր, սուրբ հավատքի պահապաններ: Ահա թե ինչի համար պիտի ջանք թափենք այսօր: Թախանձանքով հայցենք դա Աստծուց եւ սովորեցնենք մեր երեխաներին, անկախ նրանից, թե ինչ է շուրջը կատարվում: Թող նույնիսկ ամեն ինչ փլուզվի, ապականվի, մենք պիտի պահպանենք մեր երեխաներին, որպես ընտիր ֆոնդ ազգի ապագայի եւ ընտրյալներ Աստծո համար:
     Ամուսնացյալները իրենց կյանքը Աստծուն ոչ հաճելի ձեւով են վարում եւ շնություն է համարվում նրանց կենակցությունը, եթե ապրում են չգրանցված ամուսնությամբ` ո՛չ եկեղեցու եւ ո՛չ պետության կողմից: Որովհետեւ Տերը ստեղծեց մեր մարմինները, որպես Սուրբ Երրորդության տաճարներ, որպեսզի մեր մարմնի անդամներով առաքինի գործեր կատարելով, փառավորենք Աստծո անունը: Իսկ այն մարդը, որ Աստծո կամքի համաձայն չի ապրում եւ շնության մեղքի հակում ունի` ապականում է իր մարմինը, իսկ հոգին մահացու մեղք գործելով, հաստատվում է այդ մոլության մեջ, պղծվում եւ հետագայում ժառանգում է ոչ թե երկնային, այլ դժոխքի բնակարաններ:
     Այսօր մոդայիկ է դարձել չգրանցված ամուսնությունը, այսինքն ազատ կենակցություն: Ասում են, իբր ամուսինները պետք է սկզբից իրար ճանաչեն, սակայն չի ասվում, որ պիտի ճանաչեն միմյանց բարոյական կողմերը, ճանաչեն իր ապագա կյանքի ընկերոջ հոգու հայտնի եւ գաղտնի, թույլ եւ ուժեղ կողմերը, ճանաչեն Աստծո կամքը` կարելի՞ է արդյոք ապրել այս մարդու հետ ընտանեկան կյանքով: Իսկ հիմա պարզ կենակցությունը մի տանիքի տակ համարվում է սովորական երեւույթ: Եվ այն դարձել է մոդայիկ, որովհետեւ հարմար է: Որովհետեւ չկան փոխադարձ պարտավորություներ: Երբ կուզեն կբաժանվեն եւ կենդանիների պես ուրիշի հետ կկենակցեն արդեն ուրիշ տանիքի տակ: Աշխարհիկ լեզվով դա կոչվում է «քաղաքացիական ամուսնություն» կամ «ազատ սեր», իսկ քրիստոնեական լեզվով` ծայրաստիճան անառակություն եւ հեգնանք ընտանիքի հանդեպ: Դրա համար, սիրելի քույրեր, հասկացեք` ձեր երջանկությունը, ձեր օջախը ստեղծելու համար պետք է հարատեւ աղոթեք Տիրոջը, որպեսզի Նա ուղարկի ձեզ հավատքով, բարեպաշտ մարդուն, որ լինի ձեր ամուսինը` դժվարության եւ նեղության մեջ նեցուկ, սիրող հայր ապագա երեխաների, հոգատար` կնոջ եւ երեխաների նկատմամբ, որը սուրբ Պսակի խորհրդով ամուսնացած լինելով, Աստծո պատվիրանները պահելով, մինչեւ կյանքի վերջը կարողանա տանել ընտանեկան կյանքի Խաչը: Այդպիսի ամուսին ունենալու համար պետք է իրապես լավ աղոթել:
     Արեւմտյան, եվրոպական ապրելակերպին մենք չպիտի հետեւենք: Նրանց ընտրածը իրենց իսկ կորստյանն է նպաստում: Նրանց բարոյականությունը` մերը չէ, նրանց ճանապարհը` մեր ճանապարհը չէ: Նրանք արդեն ծաղրում են Քրիստոսի սուրբ պատվիրանները, իսկ մենք պետք է սրբությամբ պահենք: Այդ սուրբ պատվիրաններն ասում են, որ մենք չպիտի շնանանք, որ *****ությունը` մեղք է, շնացողը մեղանչում է Աստծո, իր հոգու եւ մարմնի դեմ` պատրաստելով իր համար դժոխքի տանջանքներ: «Իմաստության սկիզբը` Աստծո երկյուղն է» (Առակ.1; 7; 9; 10): Աստծո երկյուղը շատ պատանիներին ու երիտասարդներին ետ է պահում այդ մեղքից: Եվ իհարկե ծնողները պիտի ամեն կերպ բացատրեն իրենց երեխաներին` ինչպես մաքուր պահել մարմինն ու հոգին:
     Որպես օրինակ, հիշենք Հին կտակարանից նահապետ Հովսեփին: Նա մանկությունից սրբությամբ պահում էր իր հայրերի` Աբրահամի եւ Իսահակի պատվերները: Եվ չնայած, որ հայտնվելով Եգիպտոսում եւ ապրում էր այնտեղ որպես ծառա` գայթակղությանը ենթարկվելով իր տիրոջ կնոջ կողմից, այդուամենայնիվ չդավաճանեց Աստծուն եւ պահեց հավատարմությունը: Ինչի համար նրան անգթորեն զրպարտեցին եւ բանտ գցեցին, որտեղ նա անցկացրեց յոթը տարի: Սակայն Տերը այդ հավատարմության համար` Իր պատվիրանների նկատմամբ, ողջախոհության ու մաքրության պահպանման համար դարձրեց արդար Հովսեփին փարավոնի օգնական եւ կանգնեցրեց կառավարիչ եգիպտական երկրի վրա: Ահա այսպես Աստված բարձրացնում եւ փառավորում է նրան, ով երկյուղածությամբ պահում է Իր պատվիրանները:
     Մարդ, որ շնության մեղք է գործում, պետք է հիշի, որ ապականում է իր սեփական մարմինը եւ, հաստատվելով այդ կրքի մեջ, դարձնում անհնար Աստծո օգնությունը` նեղության, դժբախտության ու փորձանքի պահին, քանզի շնության կիրքը, ինչպես ասում են սուրբ հայրերը, մարդու հոգուց գարշահոտություն է արձակում, որի պատճառով Աստծո հրեշտակները չեն ուզում մոտենալ նրան:
     Մեզ ձեզ հետ միասին պետք է հիշել, որ մեղքերը, որոնք մենք գործում ենք, եւ ոչ միայն շնության մեղքը, այլ նաեւ ուրիշները` այլափոխում են մարդու հոգին եւ թողնում սպիներ: Դուք կասեք. «Ես այսինչ մեղքը գործեցի, եւ ի՞նչ պիտի լինի ինձ, եթե այլեւս չեմ վերադառնում այդ մեղքին»: Այո, փառք ու պատիվ քեզ, որ վերջ դրեցիր մեղքին, թող օգնի քեզ Աստված, որ այլեւս չկրկնես այն: Սակայն, ամեն կատարված մեղք դեֆորմացնում է հոգին եւ դարձնում ոչ այնպես ինչպես առաջ էր: Իսկ մենք զարմանում ենք. «Այս ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ սկսվեցին անախորժություններ աշխատավայրում, ինչո՞ւ երեխաների հետ սկսվեց ինչ-որ բան կատարվել, ինչո՞ւ բոլորը թշնամացան իմ դեմ…»: Կատարվեց այն, որ մեղք գործած մարդու շրջապատող աշխարհը սկսվում է փոխվել դեպի չարը: Եվ Տերը ուղղորդում է այդ մարդուն այլ ճանապարհով, ոչ այն, որը նախատեսված էր իր հոգու փրկության համար, այլ այն ուղիով, որտեղ նրան սպասում են ծանր փորձություններ եւ խստագույն խրատումներ: Որպեսզի նա, ով ճաշակեց մեղքի «քաղցրությունը», ճաշակի նաեւ նրա հետեւանքների ամբողջ դառնությունը, որպեսզի կարողանա քավել գործած մեղքը իր արտասուքներով, աղոթքներով, իր աղաղակով առ Աստված եւ արդեն գիտակցաբար վերադառնա Տիրոջ ճանապարհին: Որպեսզի այսուհետ, երկնչի մեղքից ու հասկանա, թե ինչի կարող է այն բերել
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
12524 | 0 | 0
Facebook