«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քիչ առաջ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հենրիխ Մխիթարյանը արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում:
«Նա երկար ժամանակ է վնասվածք ուներ, սակայն դա արդեն անցյալում է: Հենրիխը մարզվում է առանց որևէ սահմանափակումների: Ժամանակն է, որ Մխիթարյանը ցույց տա, թե ինչի է ընդունակ:
Սակայն դեռ չեմ կարող հաստատել, կխաղա նա վաղը, թե ոչ», - ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի օրը, ժամը ՝ 23: 00: