ԿՈՉ ՈՍՏԻԱՆՆԵՐԻՆ
14:18, Sunday, 24 February, 2013
Կոչ ոստիկաններին Հարգելի՛ ոստիկաններ, բարև ձեզ: Այս խոսքերս ձեզ են ուղղված, և հուսով եմ՝ տեղ կհասնեն: Նախ ասեմ, որ ձեզ շատ հարգում եմ ու ունեմ բազմաթիվ ընկերներ ձեր շրջանում: Բայց հիմա չեմ հասկանում, թե դուք ինչու եք ժողովրդից ձեր երեսը թեքել և պաշտպանում ԱՊՕՐԻՆԻ իշխանությանը, կատարում ԱՊՕՐԻՆԻ իշխանության հրամանները: Չփորձեք հերքել, որ ապօրինի չեն: Անկախ նրանից, թե դուք ստիպողաբար կամ ձեր կամքով ում եք ընտրել, շատ լավ գիտեք թե ում է ընտրել ժողովուրդը: Որպես ոստիկաններ ականատես եք եղել փետրվարի 18-ի խայտառակ ընտրակեղծիքներին: Այդ դեպքում ԻՆՉՈՒ՞ ՉԵՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ օրենքը, ինչու՞ չեք պաշտպանում ժողովրդի ձայնը, ժողովրդի իրավունքը: Գիտեմ՝ ձեզնից շատերը համեմատաբար ավելի լավ են ապրում քան ՀՀ քաղաքացիներից շատերը: Բայց դա միան ֆինանսապես, կրկնում եմ ֆինանսապես, որովհետև ամեն պահի ստորացվում եք ներկայիս ԱՊՕՐԻՆԻ իշխանությունների կողմից: Դրա վառ օրինակը ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆՆ էր՝ ձեր ԸՆԿԵՐԸ: ԻՆՉՈՒ՞ ՉԻ ՊԱՏԺՎԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ: Այն հանցագործը, ով ամեն օր խմում է ժողովրդի արյունը: Այն հանցագործը, որ սպանեց ձեր ընկերոջը և դուք, հենց դուք՝ ոստիկաններդ, առաջին հերթին պետք է պատժեիք այդ հանցագործին, չէ որ վաղը, Աստված մի արասցե, դուք կարող եք հայտնվել ՎԱՀԵի տեղում: ՎԱԽԵՆՈՒ՞Մ ԵՔ: Չէ, պետք չէ վախենալ, որովհետև իրենք են վախենում ձեզնից: Որովհետև ԴՈՒՔ ԵՔ ԱՅՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ, ոչ թե իրենք: Իրենք ընդամենը հրամաններ տվողներ են: Բայց ՁԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՁԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ու հատկապես այս պահին: Ինչու՞: Ասեմ: Որովհետև ԱՅԺՄ ՄԵՆՔ ՄԻ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄ ԵՆՔ: ՄԵՐ ԳԼՈՒԽԸ ՆԱ Է, ՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ԸՆՏՐՎԵՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ: ՄԵՐ ԳԼՈՒԽԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ Է: ՄԵՐ ՈՏՔԵՐԸ՝ ՄԵՐ ՀԵՆԱՐԱՆԸ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆ: ՐԱՖՖԻԻ, ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄՆԱՑԱԾ ԿԵՆՍԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐՆ ԵՆ: ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅՍ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՍԻՐՏՆ Է, ՍԻՐՏԸ: Մնաց ձեռքերը, չէ՞: ԴՈՒՔ ԵՔ ՄԵՐ ՁԵՌՔԵՐԸ, ՀԱՐԳԵԼԻ՛ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ: Այդ դեպքում ինչու պոկվել այս կենսունակ օրգանիզմից և միանալ մեկ այլ ոչ ամբողջական օրգանիզմի, որը ԶՐԿՎԱԾ Է ԻՐ ՍՐՏԻՑ: ՄՏԱԾԵ՛Ք: Առանց սրտի ձեռքերն ի՞նչ կարող են անել: Բայց առանց ձեռքերի օրգանիզմը կապրի, կգործի: Հետևելով մեզ՝ դուք հաստատ վաղը այսօրվանից վատ չեք ապրի: Վաղը ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ԼԱՎ ԱՊՐԵԼՈՒ, ՁԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՆ ԵՆ ԼԱՎ ԱՊՐԵԼՈՒ: Իսկ ձեր ստատուսը՝ որպես ոստիկան բարձրանալու է, որովհետև ՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՍԿՍԻ ՁԵԶ ՀԱՐԳԵԼ, ՈՒ ՈՍՏԻԿԱՆ ԱՆՈՒՆԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԿՆՇԱՆԱԿԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱՆ: Հասկացե՛ք, թե ինչն է ՃԻՇՏ, ինչը՝ ՍԽԱԼ: ՎԵՐԱԳՏԵ՛Ք ՁԵՐ ԹԱՍԻԲԸ: ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ՆՄԱՆ ԹԱՍԻԲՈ՛Վ ԵՂԵՔ, ՈՐ ՁԵԶ ԷԼ ՉԽՓԵՆ, ՉԽՓԵՆ ՆԵՆՑ, ՈՆՑ ՎԱՀԵԻՆ ԽՓԵՑԻՆ: Այսքանից հետո ես չգիտեմ էլ ինչ ասեմ, որ խոսքս տեղ հասնի: Պարզապես ասեմ, որ ձեզ դիմում է 20-ամյա ՄԻ ԱՂՋԻԿ, ՈՒՄ ՍԻՐԵԼԻՆ ևս ՈՍՏԻԿԱՆ է: ԹԱՍԻԲՈ՛Վ ԵՂԻՐ, ՍԻՐԵԼԻ՛Ս, ՄԻ՛ ՀԻԱՍԹԱՓԵՑՐՈՒ ԻՆՁ: |
Like
1
Dislike
0
3625 | 0 | 1 | 0