Loading...

Articles

Իլհամ Ալիևը մոռացել է, թե ինչպես էր իր հայրը խնդրում հայկական կողմին չկրակել Նախիջևանի ուղղությամբ

22:53, Monday, 12 September, 2016
Իլհամ Ալիևը մոռացել է, թե ինչպես էր իր հայրը խնդրում հայկական կողմին չկրակել Նախիջևանի ուղղությամբ

Իլհամ Ալիևը երևի մոռացել է, որ երբ 90 ականներին պատերազմ էր, իր հայրը՝ Հեյդար Ալիևը անմիջական կապի մեջ էր մտնում ՀՀ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանի հետ, որպեսզի խնդրի, որ հայկական կողմը չկրակի Նախիջևանի ուղղությամբ:

Թաթուլ Հակոբյանի գրքից մի հատված եկավ մտքիս:

Գրքում պարզ հիշատակվում է, որ ամեն օր Հեյդար Ալիևը զանգահարել է Աշոտ Մանուչարյանին և խնդրանքներով դիմել նրան: Դե պատերազմ էր, Ալիևը մտածում էր իր Նախիջևանի մասին:

Մի անգամ էլ եղել է այնպես, որ Մանուչարյանը իր աշխատավայրում՝ նախագահականում չի եղել, և Ալիևը այլ ելք չունենալով զանգահարել է Մանուչարյանենց բնակարան: Լսափողը վերցրել է Մանուչարյանի մայրը:

Հեյդարը ասել է. «Մայրիկ ջան, ես Աշոտին եմ ուզում, նրա ընկեր Հեյդարն է»: Դե Մանուչարյանի տարեց մայրն էլ ասել է, որ նա տանը չէ:

«Խնդրում եմ, որ գա տուն, կասեք որ ես եմ զանգահարել, և խնդրում եմ, թող բանակին հրահանգեն, որ նրանք չկրակեն Նախջևանի կողմը, այսօր նրանք սկսել են էլի կրակել»:

«Անպայման կասեմ Հեյդար ջան» , -ասել է Մանուչարյանի մայրը:

Այս պատմությունները կարելի է հիշեցնել Իլհամին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5890 | 0 | 0
Facebook