Loading...

Articles

Ոչ թե «Սբխեչ», այլ «Սուրբ Խաչ»

10:23, Monday, 12 September, 2016
Ոչ թե «Սբխեչ», այլ «Սուրբ Խաչ»

ԿԱՐԵՎՈՐ ԼԵԶՎԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄ

Հայերենում «սբխեչ» բառ գոյություն չունի: Այն «սուրբ խաչ» արտահայտության աղավաղված և կրճատված տարբերակն է, որն ամբողջովին անընդունելի է: Այս սխալ գործածությունը շատ է տարածված ամենուրեք, բայց մեզ համար անսպասելի էր, որ տոնի օրը Շողակաթ հեռուստաալիքի «Եկեղեցական կյանք» հաղորդման ժամանակ այս կոպիտ սխալը եթեր կգնար լրագրողի շուրթերից: Փոխանակ իրենք շտկեն համատարած այս սխալը, դեռ մի բան էլ կրկնում են ուրիշների չիմացությունը:
     Հայերենում «խեչ» կամ «խոչ» բառերը նշանակում են «արգելք», «դիմադրություն»: Այստեղից ունենք «խոչընդոտ» գրաբարյան բառը, որ բառացի նշանակում է «ոտքի դիմաց խոչ=խոչ+ընդ+ոտ», այսինքն` ոտքի դիմաց արգելք, իսկ փոխաբերական իմաստով` «դժվարություն», «դիմադրություն»:
     «Եհովայի վկաներ» չարաբաստիկ աղանդը Սուրբ Գրքի իրենց թարգմանության ժամանակ աստվածաշնչյան բոլոր «խաչ» բառերը փոխել են և գրել «խեչ», որ նույնն է թե` «խոչ», որպեսզի նենգափոխեն խաչի իմաստն ու աստվածաբանությունը: Ուստի խաչամերժ այս հերետիկոսները բարբաջում են, թե Քրիստոս ոչ թե խաչվեց կամ խաչը բարձրացավ մարդկության մեղքերի քավության համար, այլ, ասում են, «ցցի վրա ելավ», որի դեպքում չկա մեղքերի քավություն:
     Ինչպես գիտենք, ցիցը միայն ուղղաձիգ փայտը կամ ձողն է, որը խաչ չէ, այլ խաչի արգելքը: Ուստի վկաները խաչը փոխել են խեչի, որ մերժեն խաչը:
     Արդ, անմտորեն չկրկնե՛նք նրանց մեծ և աններելի սխալը, և փոխանակ Խաչվերացի տոնը անգիտաբար կոչելու «Սբխեչ», գոնե ասենք «Սուրբ Խաչ» և այս մասին լուսաբանենք ուրիշներին էլ:
     Շնորհավոր Սուրբ Խաչի հաղթական տոնը:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
9407 | 0 | 0
Facebook