Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակներում Մյունխենի Բավարիան ևս մեկ քայլ կատարեց դեպի չեմպիոնական գավաթը: Գերմանական գրանդը 6: 1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Բրեմենի Վերդերի նկատմամբ և միավորների տարբերությունը 2-րդ տեղում ընթացող Դորտմունդի Բորուսիայի հետ հասցրեց 18-ի: Նշենք նաև, որ այսօր Բավարիայի հիանալի մարզիչ Յուպ Հայնկեսի համար նշանակալի օր էր. նա որպես ֆուտբոլիստ և մարզիչ Բունդեսլիգայում անցկացրեց իր 1000-րդ հանդիպում, և այս հաղթանակը, իհարկե, լավ նվեր էր իր սաների կողմից:
Բավարիան անկասելի է ......Միա Սան Միա