Loading...

Articles

Նոր ուսումնական տարին «Տառերի պուրակում»

13:02, Friday, 16 September, 2016
Նոր ուսումնական տարին «Տառերի պուրակում»
     Նոր ուսումնական տարեմուտը բովանդակալից և խոստումնալից սկսվեց Խրիմյան Հայրիկի անվան հ, 10 հիմնական դպրոցի 4 ա դասարանի աշակերտների համար:
     Շաբաթ օրը՝սեպտեմբերի 3-ին, 4ա դասարանի աշակերտները դասվար Կ, Չիբուխչյանի և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Ս, Թադևոսյանի, ծնողների ուղեկցությամբմեկնեցին «Տառերի պուրակ»:
     Էքսկուրսիան նպատակային էր «Տառերի պուրակ» -ում աշակերտները վերհիշելով իրենց անցած գիտելիքները, միմյանց շարունակելով և մեծ ոգևորությամբ, տեղեկություններ հաղորդեցին Մեսրոպ Մաշտոցի, գրերի գյուտի, մայրենիի, Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացիի, Մխիթար Գոշի, Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի մասին (այն երևելիների, որոնց արձանները կանգնեցված են «Էքսկուրսիան ավարտվեց հետաքրքիր մտահաղացմամբ: Բոլորը միահամուռ որոշեցին դպրոցի սրահում կազմակերպել ցուցահանդես «Հայոց քարեձույլ նշագրերը» խորագրով՝նվիրված Հայաստանի անկախության հռչակման 25 ամյակին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5691 | 0 | 0
Facebook