Loading...

Articles

Ռիոյի Պարալիմպիկ խաղեր. Ովքեր են ներկայացնում Հայաստանը

Lusin
Author:
Lusin
22:10, Thursday, 01 September, 2016
Ռիոյի Պարալիմպիկ խաղեր. Ովքեր են ներկայացնում Հայաստանը

Դիմավորեցինք մեր օլիմպիականներին՝ արժանավայել կերպով: Ռիո 2016-ը արդեն անցավ պատմության գիրկը, մնացել են միայն հիշողություններն ու զգացողությունները, ձեռքբերումներն ու ափսոսանքը: Սակայն ամեն ինչ չէ, որ ավարտված է Ռիո դե Ժանեյրոյում: Համենայնդեպս, մենք դեռ չենք ավարտել մեր մասնակցությունը: Դեռ 2 մարզուհի սպասում են իրենց ելույթներին: Առջևում է Պարալիմպիկ խաղերը: VivaroNews.amը զրուցել ու հիմա էլ ներկայացնում է նրանց՝ սպորտում ու դրանից դուրս:

Մարգարիտա Հովակիմյան (լող / 100մ բրաս, 50մ կրոլ)


    

Մարգարիտան երիտասարդ օլիմպիականներից մեկն է, ծնվել է 1995թ. ապրիլի 15-ին Երևանում: Նա հանդես է գալիս 100մ բրաս և 50մ կրոլ լողաձևերում: Լողով զբաղվում է 8 տարեկանից: Առաջին հաջողություններից հետո որոշել է էլ ավելի լուրջ վերաբերվել սպորտին և արդեն 6 տարի է, ինչ պրոֆեսիոնալ դաշտում մրցում ու նվաճում է մեդալներ, նոր արդյունքներ գրանցում իր հաշվին: Նրան մարզում է Այծեմիկ Մինասյանը:

Առաջին միջազգային հաջողությունը իրեն սպասեցնել չտվեց. Առաջին մրցաշարում՝ 2010թ. Տյումենում անցկացվող Աշխարհի առաջնությանը Մարգարիտան նվաճեց 2 արծաթե մեդալ: Հաջորդ տարում՝ 2011թ.-ին Ռուսաստանում՝ Դերժինսկի մրցաշարում, մեդալների թիվը հասցրեցէ 6-ի: 3 արծաթ, 2 բրոնզ և 1 ոսկի:

Պարալիմպիկ խաղերի մասնակցության փորձ նա արդեն ունի, առաջինը Լոնդոնի խաղերն էին, որի վարկանիշային մրցաշարի ժամանակ Միացյալ Նահանգներում 3-րդ տեղով վաստակել է ուղեգիրը: Ի դեպ, Մարգարիտան այստեղ է գրացել իր անձնական ռեկորդը:


    

Ավելի ուշ, 2014թ.-ին Աշխարհի առաջնությունում 100մ բրասում ու 400 մ կրոլում գրավել է 10-րդ տեղը, իսկ 50 մ կրոլում 7-րդն է եղել: Հիմա արդեն նախապատրաստվել, ուժերը կենտրոնացրել է Ռիոյի համար, որին մասնակցում է սպիտակ քարտով: Նրա ելույթը սեպտեմբերի 11-ին է:

«Շատ ոգևորված եմ ու հպարտ, քանի որ արդեն 2-րդ անգամ ներկայացնում եմ Հայաստանը Պարալիմպիկ խաղերում: Ես ամեն ինչ անում եմ, գլուխ չեմ պահում, դա իմ սկզբունքներից մեկն է: Գնում եմ փորձ ձեռք բերելու, թիմային աշխատանքի շնորհիվ ես հասնում մեդալի, մրցումների մասնակցելը շատ կարևոր է մարզիկի աճի ու առաջ շարժվելու համար, իսկ արդյունքների մասին գուշակություն չեմ ուզում անել, Ռիոյում կերևա ամեն ինչ, – նշեց Մարգարիտան, – Ինձ ուժ է տալիս իմ ընտանիքի աջակցությունը ու ելույթից առաջ աղոթում եմ, խաչակնքում»

Չնայած ավելի շատ ու կանոնավոր մարզվելու դժվարություններին ու պայմանների թերություններին, Մարգարիտան լավատեսորեն է տրամադրված, այս հարցում նրան շատ է օգնում իր ընտանիքը: Նա ունի իրենից մեծ եղբայր և 8 տարեկան փոքրիկ քույր: Նրա եղբայրը նույնպես զբաղվել է լողով, բայց չի շարունակել պրոֆեսիոնալ մակարդակով: Իսկ փոքրիկ քույրը, գուցե, նույնպես դառնա Մարգարիտայի նման պրոֆեսիոնալ լողորդուհի, համենայնդեպս հիմա գեղարվեստական մարմնամարզությամբ է զբաղվում, շուտով կսկսի նաև լողի պարապմունքները:

Մարգարիտան, մարզումներից բացի ունի այլ նախասիրություններ: Շատ է սիրում լուսանկարվել, ինչպես նաև ընկերների հետ ուրախ ժամանակ անցկացնել:

Գրետա Վարդանյան (ծանրամարտ / 55կգ)


    

Գրետա Վարդանյանը ծնվել 1986թ. փետրվարի 20-ին, ապրում ու արդեն 8 տարի մարզվում է Գյումրիում: Նրա անձնական մարզիչը Արտակ Ներսիսյանն է:

Գրետան ծանրամարտով սկսել է զբաղվել Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի խորհրդով ու նախաձեռնությամբ, ինչպես Գրետան է սիրում ասել, ծանրամարտը գյումրեցիներին վայել մարզաձև է:

Նրա փորձը մեծ է, 2 անգամ հասցրել է մասնակցել Պարալիմպիկ խաղերին: 2008թ.-ին Պեկինում և 2012-ին էլ Լոնդոնում, որտեղ գրավել է 7-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ, 2007թ.-ին Հունաստանում՝ Կավալայի միջազգային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել: Գրետան, 2010թ. ԱՄԷ-ի Դուբայում անցկացվող Աշխարհի առաջնությանը, կրկին արծաթ է նվաճել, հաջորդ տարում նույն մրցաշարում բրոնզ է ստացել:

Անցյալ տարի Հունգարիայի Էգեր քաղաքում միաժամանակ ընթացող Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում գրավել է 5-րդ տեղը 82կգ ցուցանիշով նաև սահմանել է իր անձնական ռեկորդը:


    

Գրետան մեդալի հույսեր ունի, ճանաչում է գրեթե բոլոր մրցակիցներին, միասին մրցաշարերի արդյունքում կարողանում է գնահատել իր հնարավորությունները:

«Հույսերս շատ մեծ են, զգում եմ, որ հաղթանակին մոտ եմ, մրցակիցներին գրեթե բոլորին ճանաչում եմ, միասին մրցումներ շատ ենք ունեցելԳրետան այսպես գնահատեց իր շանսերը Ռիոյում, – ամենակարևորը ամեն մոտեցման ժամանակ հավատն է, իսկ հետո փոքրիկիս մասին եմ մտածում, իր համար եմ այսքան տանջվում, նաև ազգիս ուրախացնելու համար»:

Ազգին ուրախացնելու, Հայաստանի պատիվը բարձր պահելու ու ամենակարևորը՝ 7-ամյա փոքրիկ Օֆելյայի համար անվերջ կամքի ուժ ու մեծ աշխատասիրություն դրսևորել: Ի դեպ, Գրետան մարզումներին զուգահեռ նաև աշխատում է ԱԻՆ-ի Գյումրու բաժնում:

Նունե Գրիգոյրան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6642 | 0 | 0
Facebook