Տավուշի, Արարատի և Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում ամառային եղանակ է սպասվում, անկախ նրանից, որ օրացույցով աշուն է լինելու։ ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակը Հայաստանում սեպտեմբերին նորմայի սահմաններում կլինի, Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Ընդ որում նա նշեց, որ Շիրակի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում սեպտեմբերին «աշնան շունչ» է սպասվում, երբ ամսական միջին ջերմաստիճանը կնվազի 15-16 աստիճանով։ «Եղանակը սեպտեմբերին տաք կլինի, նորմայի սահմաններում։ Այս սեպտեմբերը լիովին կհամապատասխանի Հայաստանի բազմաթիվ տարիների կլիմայական պայմաններին` առանց արտասովոր երևույթների», — նշեց Սուրենյանը։ Հայպետհիդրոմետ ծառայության տվյալներով` ամսվա առաջին տասնօրյակն անկայուն կլինի. սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի տատանումներ։ Սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում եղանակը կտաքանա, իսկ երրորդում ջերմաստիճանը կնվազի։ «Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սեպտեմբերի որոշ օրերին սպասվում է, որ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտաքանա մինչև 33-35 աստիճան», — ասաց Սուրենյանը։ © SPUTNIK/ АСАТУР ЕСАЯНЦ Հայաստանում սեպտեմբերն ամառ է Նրա խոսքով` ամսվա երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10-12 աստիճան, կսկսեն ներթափանցել սառը օդային հոսանքներ։ «Երևանում ցերեկը սնդիկի սյունը ցույց կտա 33-35 աստիճան, իսկ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում գիշերային ժամերին սպասվում է ջերմաստիճանի նվազում մինչև 8-10 աստիճան», — ասաց Սուրենյանը։ Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում տարբեր օրեր օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 22-26 աստիճան, իսկ երրորդ տասնօրյակում գիշերը կնվազի մինչև 2-5 աստիճան։ Լոռիում սեպտեմբերի սկզբին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22-25 աստիճան, իսկ երկրորդ տասնօրյակում գիշերային ժամերին հավանաբար ջերմաստիճանը կնվազի մինչև 3-6 աստիճան։ Տավուշի մարզում սեպտեմբերի առաջին օրերին ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-30 աստիճանի սահմաններում, իսկ երկրորդ տասնօրյակում գիշերը կկազմի 5-9 աստիճան։ Սյունիքի մարզում ամսվա սկզբին օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 30-35 աստիճան, այնուհետև սպասվում է նվազում մինչև 12-15 աստիճան։
http://armeniasputnik.am/society/20160831/4774237.html