Loading...

Articles

Մարինա Մարտիրոսյան.«Երկու տարբերակ ունեինք»

Lusin
Author:
Lusin
17:22, Wednesday, 31 August, 2016
Մարինա Մարտիրոսյան.«Երկու տարբերակ ունեինք»
    

Մարինա Մարտիրոսյանն այս տարի ամառային ընտանեկան հանգստի համար երկու տարբերակ է ունեցել: Մոսկվաբնակ պարուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ ամուսնու բարեկամուհին հրավիրել էր Ղրիմ, իսկ զարմիկը՝ Բուլղարիա, ընտրել են վերջին տարբերակը:


    
Մարինա Մարտիրոսյանն՝ ամուսնու հետ

    
     «Տարիներ առաջ Արմեն Դիվանյանի «Արեւներ» անսամբլի հետ մեկնել էինք Բուլղարիա՝ փառատոնի: Դեռ այդ ժամանակ շատ սիրեցի այս երկրի հրաշալի կլիման, ծովը, լողափը, մարդիկ էլ բարի են: Երեք շաբաթ հանգստացանք գողտրիկ, գեղեցիկ ու հետաքրքիր կոլորիտով Պոմորիե քաղաքում: Դա էլ բավական էր, որպեսզի արեւի ճառագայթները կլանենք ամբողջ տարվա համար եւ վիտամին D-ի մի լավ պաշար ունենանք: », -պատմել է նա:
    
     Մայրանալուց հետո Մարինան առաջին անգամ է ծովափնյա հանգստի մեկնել, քանի որ ամեն ամառ գալիս էին Երեւան: Նրա խոսքով՝ թեեւ արձակուրդն արկածներով լի չի եղել, սակայն պատահական ու հաճելի հանդիպումով է առանձնացել. «Տեսանք մոսկովյան մեր ընկերներին, որոնց հետ եթե նախօրոք պայմանավորվեինք միասին գնալ հանգստանալու, հաստատ չէր ստացվի, ինչ-որ բան կխանգարեր: Շատ լավ օրեր էին, եղանք մի շարք քաղաքներում: Շատ եմ սիրում ջուրը, ծովը. կյանքի կոչող, ծաղկեցնող ու ապրեցնող երեւույթներ են, չնայած՝ անտառներն ու լեռները եւս հոգեհարազատ են»:
    
    
Մարինա Մարտիրոսյանը՝ երեխաների հետ

    
     Պարուհին նշել է, որ փոքրիկների հետ հանգիստը փոքր-ինչ լարված է անցնում, հատկապես ծովում, քանի որ ուշադրությունն ամբողջությամբ նրանց վրա է: Այդ հարցում, սակայն, նա միայնակ չի եղել. սկեսուրը սիրով օգնել է հարսիկին, ինչի համար Մարինան շատ շնորհակալ է:
    
     Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
     Լուսանկարները տրամադրել է Մարինա Մարտիրոսյանը
    

    
http://www.bravo.am/news/Մարինա-Մարտիրոսյան. «Երկու-տարբերակ-ունեինք» /
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5031 | 0 | 0
Facebook