Loading...

Articles

Ֆեթուլլահ Գյուլենը 1965-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող նամակ է գրել Պոլսի Հայոց պատրիարքին

00:11, Sunday, 17 July, 2016
Ֆեթուլլահ Գյուլենը 1965-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող նամակ է գրել Պոլսի Հայոց պատրիարքին
    

Թուրքական Yeni Safak թերթում մեկուկես տարի առաջ հրապարակվեց Ֆեթուլահ Գյուլենիստորագրությունը կրող նամակը Պոլսի Հայոց պատրիարք Շնորք Գալուստյանին՝ թվագրված 1965-ով:

Այդ տարի Խորհրդային Հայաստանում և Սփյուռքում հայ ժողովուրդը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիքցը:

«Սուրբ և պատվավոր պատրիարք» բառերով սկսվող նամակում Գյուլենը նշել էր, որ աշխարհի բոլոր ազգերը եղբայրներ են։ Նա գրել էր, որ իր մանկության և աշխատանքային գործունեության ընթացքում բավականին շատ հայ անձանց և ընտանիքների է ճանաչել։

Գյուլենը շեշտել էր, որ 1915-ին հայերի դեմ մեծ ցեղասպանություն է տեղի ունեցել, և ինքը հարգանքի տուրք է մատուցում զոհվածների հիշատակին, խստորեն դատապարտում մեծ մարգարեի և Սուրբ Քրիստոսի որդիների կոտորածը, որ կատարվել է անգրագետ մուսուլմանների ձեռքով:

Source: aniarc.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5016 | 0 | 0
Facebook