Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՙԵՍ ՄՇԵՑՈՒ ՄԱՆՉ ԵՄ՚

13:51, Friday, 10 June, 2016
ՙԵՍ ՄՇԵՑՈՒ ՄԱՆՉ ԵՄ՚

Արևն ու լուսինը դեռ չհանդիպած Գետաշենի կենտրոնում, որտեղ իր հպարտ ու վեհ տեսքով, պայծառ տրամադրությամբ կանգնած է հզոր կրթահամալիրը, արթնանում են նոր ու նորովի աշխարհներ՝վերածնելով հնի ու նորի շունչը՝ միախառնված մեկ ընդհանուր թեմայի մեջ՝ ՙՙՀայրենադասություն՚՚: Միգուցե նոր բառ եմ հորինում, սակայն ասելիքս վերաբերում է նրան, որ այս դպրոցում հայրենիքն ու դասը, կրթությունն ու դաստիարակությունը միախառնված են միմյանց և այդ ամենի միակցման արդյունքում ուսուցանվում է հինը, պահպանվում կորցրածն ու ձեռք բերվածը և խթանվում նորագույնի զարգացմանը:

Հիշում եմ, երբ մի քանի տարի առաջ այցելեցի Գետաշեն գյուղ և բացահայտեցի ինձ համար գյուղի ամենահրաշալի տարածքը՝դպրոցը, որտեղ միաձուլված էին ամենատարբեր ու խորիմաստ թեմաները: Իսկ երբ ծանոթացա դպրոցի անձնակազմին և նրանց աշխատելաոճին, առավելապես զգացի դպրոցի յուրօրինակությունն ու առանձնահատկությունը:

Այսօր հեռու եմ Հայաստանից գտնվում, սակայն ոչ մի վայրկյան չեմ կորցնում ուրախանալ Գետաշեն դպրոցի հաջողություններով, առաջընթացով և ամենանգամյա անզուգական միջոցառումներով:

Վերջերս կայացած միջոցառուման նկարներն ինձ ետ վերադարձրեցին իմ արմատներին և կրկին հիշեցրեցին Գետաշենի ՙհոտն ու համը՚:

Գետաշենում դասերը և թեմաների քննարկումներն անցկացվում են ոչ միայն դասական համակարգով՝ դասարանում, այլ նաև ինտերակտիվ, կենդանի և թեմային շունչ, հոգի ներազդող տարբերակներով: Ներքոհիշյալ նկարները խոսում են նմանօրինակ դասապրոցեսի մասին: ՙԵս մշեցու մանչ եմ՚ թեման դպրոցականները վերակենդանացրել են իրենց խաղով և կենդանի ցուցադրմամբ: Հենց այսպես մեր գյուղերում շնորհալիները սուս ու փու գործ են անում, հայրենիքն են խնամում և փայփայում, ազգապահպանման մեծաշնորհ առաքելություն են իրագործում:

Հայրենիքի հզորացման մեծագույն օջախը դպրոցն է, որտեղից և սկսվում է մարդու անձնային զարգացումը և որակավորումը: Եկեք չկորցնենք մեր դպրոցները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4110 | 0 | 0
Facebook