Loading...

Articles

Նրանց մասին լեգենդներ են պատմում

Gri maldi
Author:
Gri maldi
00:44, Wednesday, 27 April, 2016
Նրանց մասին լեգենդներ են պատմում

Նրանց մասին լեգենդներ են պատմում, ֆիլմեր նկարում ու գրքեր գրում: Այս կանանց սիրել են, նրանցով հիացել ու վախեցել նրանցից:

Իրենց գեղեցկության, կամքի ուժի և խիզախության շնորհիվ նրանք կարողացել են կարծրատիպեր կոտրել և մարտահրավեր նետել տղամարդկանց, նրանք այն կանայք են, ովքեր փոխել են պատմության ընթացքը:

Կլեոպատրա


    

Եգիպտոսի վերջին թագուհու ՝ Կլեոպատրա Ֆիլոպատրի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում արդեն 2000 տարի, նա դարձել է պատմության մեջ ամենահայտնի ղեկավար կանանցից մեկը: Խելացի, խորամանկ և գեղեցիկ, նա զարմանալիորեն կարողանում էր ազդեցություն գործել շրջապատողների վրա: Իշխանության գալու ճանապարհին Կլեոպատրան իր ճանապարհից հեռացնում է հարազատ եղբորը և միահեծան ղեկավարում է Եգիպտոսը: Կլեոպատրան պատմության մեջ մնացել է նաև Հռոմի երկու հզոր ղեկավարների հետ ունեած սիրային հարաբերություններով: Նա որդի է ծնում Հուլիոս Կեսարից, իսկ նրա մահից հետո գերում է Մարկոս Անտոնիոսի սիրտը:

Կինոյում Կլեոպատրային մարմնավորել են ամենահայտնի գեղեցկուհիները՝ Էլիզաբեթ Թեյլոր, Մոնիկա Բելուչի:

Ժաննա դ՝Արկ


    

Ժաննա դ՝Արկ ին համարում են Հարյուրամյա պատերազմի ամենահայտնի անձնացից մեկը: Նա գլխավորել է ֆրանսիացիների ազատագրական պայքարն անգլիացիների դեմ: Ժաննան դարձել է Ֆրանսիայի ազգային հերոսուհին: «Օռլեանի կույսի» կերպարը հոգեբանական մեծ ճնշում է գործադրել հակառակորդի վրա: Ժաննա դ՝Արկին անգլիացիները գերևարում և դատապարտում են, այնուհետև այրում են խարույկի վրա, բայց նրա կերպարը մնում է պատմության էջերում:


    
    

Ինդիրա Գանդի


    

Ինդիրա Գանդին մտավ հնդկական պատմություն ոչ միայն, որպես առաջին կինը, ով մի քանի տարի գլխավորեց կառավարությունը , այլև խելացիև հմուտ քաղաքական գործիչ:

Հնդկաստանի անկախության համար պայքարող Ջավահառլալ Նեռուի դուստրը 15 տարի ղեկավարում է հնդկական կառավարությունը: Առ այսօր աշխարհում նրա մասին խոսում են մեծ հարգանքով, Ինդիրան ակտիվ պայքարում եր խաղաղության համար: Նրա մահը ողբերգություն էր Հնդիկների համար, նրանց խոսքերով մահացել էր «Հնդկաստանի մայրը»:

Ելիզավետա երկրորդ թագուհի


    

Պատերազմներ են սկսվել ու ավարտվել, կառավարություններ ու վարչապետեր փոխվել, բայց նա դեռ գահին է: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհին արդեն

63 տարի է ղեկավարում է երկիրը, նա Բրիտանիայի ողջ պատմության մեջ ամենաերկար կառավարող գործիչն է:

Բրիտանիայի թագուհին զբաղվում է բարեգործությամբ, ավելի քան 600 բարեգործական կազմակերպությունների է հովանավորում: Ելիզավետա երկրորդի մասին բազմաթիվ ֆիլմեր կան՝ «Թագուհին» «Մերկ ատրճանակ» «Չերչիլը գնում է պատերազմ», նրան մարմնավորել է Հելեն Միրենը և դերի համար նոմինացվել Օսկարի:


    

Մարգարետ Տետչեր


    

Ամենահզոր կին քաղաքական գորջիչը, ում իզուր չէ, որ անվանում են «երկաթե լեդի»: Տետչերը միակ կինն է, ով ղեկավարել է Բրիտանիայի կառավարությունը, 11 տարի նա եղել է ՄԵծ Բրիտանիայի վարչապետը և ամենահզոր ու խելացի քաղաքական գորջիչներից մեկը ամբողջ պատմության ընթացքում: Նրա կառավարման տարիներին Բրիտանիան հասավ տնտեսական զարգացման ամեանբարձր մակարդակի, նրա կառավարման տարիներին Անգլիան հաղթեց Ֆոլկլենդյան կղզիների համար մղվող պատերազմում:

Տետչերի բազմաթիվ խոսքեր դարձել են թևավոր. «Միգուցե աքլորը լավ է կուկարիկու կանչում, բայց ձվերի միևնույն է ածում է հավը», «Ես կարող եմ անսահման երկար համբերել, եթե գիտեմ, որ վերջում լինելու է այնպես ինչպես ես եմ ուզում»:

Մայր Թերեզա


    

Կին-բարություն: Ագնեսա Բոյաջիուն մակեդոնացի սովորական աղջիկ էր, ով դարձավ գթասրտության, բարության և սիրո խորհրդանիշ, հենց հասարակությունը նրան տվեց մայր կոչումը: Նա երիտասարդ տարիքից կյանքը նվիրում է Աստծուն և դառնում է միանձնուհի ՝ստանալով Թերեզա անունը: Նա գրեթե ոչնչից բարեգործական ֆոնդ է ստեղծում Հնդկաստանում, որը ներկայումս ունի 400 բաժանմունք աշխարհի 111 երկրում, այս բարեգործական կազմակերպությունը ոգնում է կարիքավորներին բնական աղետներից հետո, վտանգավոր շրջաններում ապրող մարդկանց: Մայր Թերեզան 1979 թ-ին ստանում է Նոբելյան մրցանակ՝ կարիքավոր մարդկանց ոգնելու և այդ բնագավառում մեծ գործունեություն ծավալելու համար:

Մայր Թերեզայի մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր:

Նրա բազմաթիվ խոսքեր ուղեցույց և կոչ են մարդկությանը՝

«Մարդիկ ավելի շատ սիրո և հոգատարության կարիք ունեն քան ուտելիքի», «Եթե դուք դատեք ինչ-որ մեկին, ապա ժամանակ չեք ունենա սիրելու», «Ես երբեք չեմ միանա շարժմանը ընդդեմ պատերազմի, կանչեք ինձ, երբ լինի շարժում հանուն խաղաղության»:

Արքայադուստր Դիանա


    

Լեդի Դիանա Ֆրենսիս Սփենսերը՝ Ուելսի իշխանուհին, մահից հետո էլ շարունակում է մնալ Բրիտանացիների սիրելին, նրան հիշում ու սիրում են ամղողջ աշխարհում:

ՈՒելսի իշխանուհի Դիանան հայտնի է նաև արքայադուստր Դիանա, Լեդի Դի անուններով, նա Բրիտանիայի արքայական ընտանիքի այն անդամներից էր, ով շփվում էր հասարակ մարդկանց հետ, նա ակտիվ զբաղվում էր բարեգործությամբ, Միավ-Ձիահի դեմ պայքարի աձաջամարտիկներից էր: Իշխանուհին համարվում էր արքայական ընտանիքի ամենահայտնի և սիրված անդամը, Բրիտանացիները նրան տվել էին «սրտերի թագուհի» անունը: Լեդի Դի ն բոլոր ժամանակների ամենահայտնի կին հասարակական գործիչներից է, արքայազն Չարլզի կինը նաև համարվում էր ոճի խորհրդանիշ, մինչ այսօր նրա կրած զգեստները հիացմունք են առաջացնում բոլորի մոտ:

Իշխանուհին մահացավ Չարլզից բաժանվելուց մի քանի տարի անց Փարիզում, ավտովթարհի հետևանքով: Նրա մահը, ողբերգութուն էր բրիտանացիների համար, երկար ժամանակ նրանք չէին հաշտվում իրենց սրտերի թագուհուն կորցնելու մտքի հետ: Դիանայի մասին գրվել են գրքեր, մահից հետո էլ նա շատ հարցումների արդյունքում մնում է Բրիտանիայի արքայական ընտանիքի ամենասիրղած անդամներից մեկը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7333 | 0 | 0
Facebook