Loading...

Articles

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ևս մեկ միջոցառում

19:08, Monday, 25 April, 2016
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ևս մեկ միջոցառում
     Եղեռնի 101-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո տեղի ունեցավ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի Մանկական ֆիլhարմոնիայի դահլիճում: Այն կազմակերպել էր տեղի հայ համայնքը: Մասնակցում էին հայ երիտասարդները և Հայկական կիրակնօրյա դպրոցի սաները: Հրավիրված էին բազմաթիվ հյուրեր, որոնց խոսք տրվեց երեկոյի սկզբում Արժանապատիվ Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանի խոսքից հետո: Ոգեշունչ երգերը, մեր մեծերի գործերի ընթերցումը, պարերի բեմադրումը, սահիկաշարը` Եղեռնի զոհերին նվիրված նյութերով, և ավարտին համայնքի ղեկավար Մ.Նազարյանի խոսքը ամբողջացրեց երեկոն, որ ի հիշատակություն էր ոչ որպես ոճրագործություն, այլ հիշատակություն որպես գաղափար` Հիշում եմ և պահանջում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3672 | 0 | 0
Facebook