Տարվա մեջ մեկ օր՝ հոկտեմբերի 5, իմ սիրելի ուսուցիչ, քոնն է, բայց բոլորս էլ գիտենք, որ ժամանակները խմորվում են քո ձեռքով, սարի բարևն է քոնը, կյանքն է քոնը:
Եվ այսօր խոնարհ, մի ամբողջ դասարան տիտղոսներով ու վարդերով սպասում էր իրեն լույսով մկրտած ուսուցիչներին: Խինդ ու հրճվանք էր դպրոցում. 9-րդ Բ դասարանի աշխույժ ու եռանդուն աշակերտների շնորհիվ բացվեց հոկտեմբերի ամենա-ամենա տոնը: Հենց շեմքում ամեն մի ուսուցիչ ստանում էր իր տիտղոսը՝ համբերություն, ժպիտ, պահանջ, բարություն…, իսկ վարդերը թեթև ժպիտ ու սիրով լի աչքեր վառեցին: Այս ամենը դեռ վերջը չէ, սա սկիզբ էր ու անվերջություն. բեմից էլ հնչեցին մեծարանքի, խոնարհման խոսքեր, որոնց անկեղծության ապացույցը թրթռացող ձայն էր, անբռնազբոս հայացքներ: Իհարկե, ուսուցչի համար վարձատրության չափման միավոր չկա, բայց նաև շատ բան պետք էլ չէ նրանց երջանկացնելու համար, ուստի լինենք արժանի աշակերտներ մեր մեծ ուսուցիչների:
Ուսուցիչ՝ Ն. Մելքոնյան