Loading...

Articles

Արմենչիկի մենահամերգին հանրությանը «հաչացող շուն» են անվանել

00:01, Wednesday, 14 October, 2015
Արմենչիկի մենահամերգին հանրությանը «հաչացող շուն» են անվանել

Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալու շուրջ ծավալված կրքերը կարծես թե չեն հանդարտվում: Այս անգամ «կրակի վրա յուղ են լցնում» ամերիկաբնակ հայ երգչի «կողմնակիցները»` Արմենչիկի մենահամերգի ժամանակ նրան դեմ արտահայտվողներին «հաչացողներ» անվանելով: Այս առիթով ստորև ներկայացնում են Լոս Անջելեսի մեր արտահաստիքային թղթակցի անդրադարձը, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով` հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:
    

Հոկտեմբերի 9-ին, «MICROSOFT» համերգասրահում, որտեղ տեղի էր ունենում վերջերս «վաստակավորի» կոչում ստացած Արմենչիկի մենահամերգը` բեմից վիրավորական խոսքեր են հնչել: Անպարկեշտ արտահայտություններն ուղղված են եղել հանրության, լրագրողների, արվեստագետների այն մեծ հատվածին, որը տպագիր մամուլում և ֆեյսբուքում իր դժգոհությունն էր հայտնել Արմենչիկին՝ վաստակավորի կոչում տալու առիթով:

Բացելով մենահամերգը, «Դեմք» շոուն հանդես է եկել այսպիսի հայտարարությամբ . «….Ժողովուրդ ջան, Արմենչիկը այլևս շուն չի պահելու, կարա՛ք ասեք ինչի՞»: Ի պատասխան, դահլիճն արձագանքել է. «Ինչի՜ ինչի՜ …»: «Դեմք» շոուն էլ բացատրել է, թե ինչու . «…որովհետև Արմենչիկի վաստկավորի կոչման համար ֆեյսբուքում այնքան շատ հաչացին, որ Արմենչիկը որոշել է այլևս շուն չպահել», - ցինիկաբար հայտարարել է սույն, , Դեմքը, , : Անգամ անվանարկել են հայտնի ու տաղանդավոր երգչուհուն, ՀՀ ԱԺ պատգամավորին` Շուշան Պետրոսյանին, ով նույնպես կարծիք էր արտահայտել: Դահլիճում ներկա գտնվողները զարմացել են ու զայրացել, թե ինչպե՞ս կարելի է հանրությանը հաչացող շուն անվանել:

Անցել է մի քանի օր, սակայն Լոս Անջելեսում դեռեւս շարունակում են քննարկել այս թեման: «Վաստակավորի» կոչում ստացած Արմենչի՛կ, ամիսներ շարունակ պատրաստվելով քո մենահամերգին, ինչպես կարող էիր բեմահարթակը տրամադրել «Դեմք» շոուի «դեմք» տղաներին՝ վիրավորելու հանրությանը: Նրանք, անգամ, օգտվելով իրենց տրված հնարավորությունից, «MICROSOFT» -ի բեմահարթակը օգտագործեցին նոյեմբերի 8 -ին իրենց ներկայացումը գովազդելուն, այն դեպքում, երբ ամիսներ առաջ քաջատեղյակ լինելով տաղանդավոր երգիչներ Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի մենահամերգի մասին՝ նույն օրն իրենց ներկայացումն են դրել: «Դեմքի» տղաները կարծում են, որ իրենք, իրոք, «դեմք» են և կարող են անտեսել արվեստի մեջ մեծ վաստակ ունեցող Պապին Պողոսյանին՝ նույն օրը դիտավորյալ դնելով իրենց ներկայացումը: «Դեմք» շոու, հանդիսատեսը ձեզ հարց է ուղղում, ինչպե՞ս ներկայանա ձեր ներկայացմանը, երբ նույն հանրությանը բեմահարթակից առանց ամոթի հաչող շուն եք անվանել: Եկե՛ք գումարենք ու հանե՛նք ձեր արարքը: Ի՞նչ կստացվի: Կստացվի այն, որ ձեր ներկայացմանը ներկա կգտնվեն միայն այն մարդիք, ովքեր կընդունեն հանրությանը «հաչացող շուն» անվանելու ձեր տարբերակը:

Կատարվածի համար հանրությունը սպասում է Արմենչիկի, նրա մենահամերգի պրոդուսորի, գեղ. ղեկավարի պարզաբանմանը, չէ՞ որ նրանց թույլտվությամբ և թողտվության պատճառով է «Դեմք» շոուի կողմից հանրությանը նման վիրավորանք հասցվել: Դիմում եմ բոլորին, ի վերջո հիմա հանրությունն է Շուն, թե՝ Արմենչիկին վաստակավորի կոչում տալու հարցով Բարեխոսողները, կամ էլ նրան վաստկավորի կոչում Տվողը….

Ռուզան Ավետիսյան, ԱՄՆ

Նյութի աղբյուր www.asekose.am

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3555 | 0 | 0
Facebook