Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի 2015 թվականի դեկտեմբերի 6- ին

Mr. YAN
Author:
Mr. YAN
20:40, Thursday, 08 October, 2015
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի 2015 թվականի դեկտեմբերի 6- ին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր է ստորագրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հրամանագրում ասվում է.


     «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը` ո ր ո շ ու մ ե մ.


     1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:


     2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5864 | 0 | 0
Facebook