Loading...

Articles

Այսօր Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակն է` մեր պատմության լուսավոր էջերից մեկը. Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյան

18:05, Sunday, 20 September, 2015
Այսօր Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակն է` մեր պատմության լուսավոր էջերից մեկը. Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյան
     Այսօր Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակն է` մեր պատմության լուսավոր էջերից մեկը, երբ զենքով քաջաբար մարտնչեցինք թշնամու դեմ և կարողացանք հաղթել և փրկվել: Մուսա լեռան անպարտելի ոգին մեր հոգիներն ու սրտերը լցնում է ուրախությամբ և այն բարձր գիտակցությամբ, որ Հայրենիքից թանկ ոչինչ չկա: Ուստի այս օրը պատգամում է մեզ` դառնալ այդ Հայրենիքի արժանի զավակը, սիրել ու հպարտանալ նրանով և ապրել մեր կյանքով մահվանը հաղթելու համար: Քիչ առաջ վերադարձա Մուսա լեռան հուշահամալիրից, ուր Ս. Պատարագ մատուցվեց, աղոթք բարցրացվեց մեր նահատակների հոգիների հանգստության համար և ավանդական հարիսան ճաշակեցինք: Անցած տարի Արամ Ա Վեհափառի օրհնությամբ մի քանի Սրբազան Հայրերի հետ այցելեցի Այնճար, որը հիմնադրվել է 1939 թ. մուսալեռցիների կողմից: Աննկարագրելի ոգևորություն, հպարտություն և զգացողություններ ապրեցի: Ուստի որոշեցի այսօր մի քանի լուսանկարներ զետեղել նաև Ձեզ համար:
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7023 | 0 | 0
Facebook