Loading...

Articles

Թայլանդում պանդան հղի է ձեւացել՝ ավելի լավ պայմաններ ունենալու համար

00:07, Wednesday, 29 July, 2015
Թայլանդում պանդան հղի է ձեւացել՝ ավելի լավ պայմաններ ունենալու համար

Թայլանդի Թայբեա կենդանաբանական այգում Յուանյուան անունով հսկայական պանդան հղի է ձեւացել՝ ավելի լավ պայմաններ եւ շուրջօրյա խնամք ստանալու համար: Այս մասին Սինխուա գործակալությունը գրել է Twitter-ի իր էջում:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, սա առաջին դեպքը չէ, երբ պանդան հղիություն է ձեւացնում: Անցյալ տարի Չինաստանի կենդանաբանական այգու աշխատակիցներին կարող էր խաբել Այ Հին անունով պանդան:

Ավելի շատ ուտելիք ստանալու եւ ավելի հարմարավետ պայմաններում բնակվելու համար արհեստական բեղմնավորումից որոշ ժամանակ անց Այ Հինը սկսել է ախորժակի կորուստ ձեւացնել, քիչ է շարժվլ, փոխվել է նաեւ նրա հորմոնալ ֆոնը:


    
Source: www.news.am
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
3410 | 0 | 0
Facebook
COMMENT.am