Ինչո՞ւ են տանից հեռանում փողերը: Բարեկեցության գաղտնիքը
11:31, Tuesday, 21 July, 2015
Source: www.mediamag.am
Like
0
Dislike
0
5490 | 0 | 0 | 0
Ասում են, եթե հետևեք այս ցուցումներին, ապա Ձեր ֆինանսական վիճակը արդեն 2-րդ շաբաթում կսկսի լավանալ: Այս բոլոր խորհուրդները՝ վաստու առատություն ոլորտի մասնագետների երկար տարիների աշխատանքի արդյունքն են: Սրանք մարդիկ են, ովքեր գիտեն, որ հաճախ փողի հետ կապված պրոբլեմները թաքնված են ինտերիերի պլանավորման մեր մոտեցման մեջ: Նրանք գտել են այն պատճառները, որոնց շնորհիվ փողը «չի համակերպվում» Ձեր միջավայրին: Ահա նրանք. 1. Հաշվարկել տան հյուսիսային կողմը Փողի հիմնական հոսքը, այսինքն նյութական բարեկեցությունը գալիս է մեր տուն` հյուսիսից: Այսինքն՝ ինչ պետք է անել առաջին հերթին, դա հաշվարկել ամբողջ հյուսիսային սեկտորը: Կարգի բերել, հեռացնել ավելորդությունները և առավելագույնս մաքրություն պահպանել: 2. Հեռացնել աղբի դույլը խոհանոցի լվացարանի տակից Սա ամենաառանցքային նրբություններից մեկն է: Աղբը շատ ուժեղ կերպով խցանում է ջրի տարերքը, իսկ ջուրը մեր տուն է բերում առատության էներգիան, բարեկեցությունը: 3. Հետևեք լվացարանի մաքրությանը Էլ ի՞նչն է գողանում մեր բարեկեցությունը: Հետևեք լվացարանի մեջի և տակի եղածի մաքրությանը: Լվացարանի, ջրի կողքի աղբը, կեղտը շատ ուժեղ կերպով մեզանից հեռացնում է փողը: Տանը կեղտոտ ամանեղեն պետք է չլինի: 4. Հյուսիսային մասից հեռացնում ենք կրակի բոլոր տարրերը Քանի որ հյուսիսը՝ մաքուր կերպով դա ջրի սեկտորն է, ապա այնտեղից պետք է հեռացնել բոլոր այն ամենը՝ ինչը կապված է կրակ տարերքի հետ: Պետք է հեռացնել մոմերը, տաքացուցիչ սարքերը, կրակ պատկերող նկարները, չափազանց կարմիրը կամ չափազանց նարնջագույնը և այլն: Բնական է տաքացուցիչ մարտկոցները պետք չէ հեռացնել: Շարժվում ենք խելամիտ: Լավագույն գույնը հյուսիսի համար՝ դա կանաչն է: 5. Թանկարժեք իրերը պահում ենք հյուսիսային մասում Թանկարժեք իրերը պահում ենք հյուսիսային մասում: Կարելի է պահել փող, թանկարժեք թղթեր, փաստաթղթեր և այլն: 6. Սառնարանը լցրեք թարմ մրգերով Հետևեք, որպեսզի Ձեր տանը միշտ լինեն թարմ մրգեր: Կարելի է սեզոնային, ոչ թանկարժեք, բայց որպեսզի դրանք լինեն: 7. Առատությունը գալիս է այնտեղ, որտեղ կան ծաղիկներ Տանը առատություն կավելացնեն ծաղիկները: Կարևոր չէ լինեն դրանք քաղված ծաղիկներ, թե ծաղկամանի մեջ տնկած: Որքան հաճախ և շատ լինեն Ձեր տանը ծաղիկներ, այնքան շատ կլինի առատության էներգիան: Հետևեք խորհուրդներին և կատարեք փորձարկումներ: Իհարկե, բնական է, որ շատ-շատերը սնահավատորեն կմոտենան այս խորհուրդներին, քանի որ այն մի փոքր միստիկա է հիշեցնում, սակայն կարելի է փորձել, մանավանդ որ խորհուրդները այսպես թե այնպես օգտակար են: Իսկ միգուցե և դրանք բարեկեցություն ապահովեն Ձեզ: Mediamag-ը ցանկանում է, որպեսզի ամեն հայ տուն լինի բարեկեցիկ: Եղեք երջանիկ, հարգելիներս… |
+23 °C |
+13 °C
+24 °C
|
Tomorrow: +24 °C |