Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

13 տարեկան Արմանը տան միակ կերակրողն է, մայրը անկողնային հիվանդ է

Mr. YAN
Author:
Mr. YAN
19:56, Tuesday, 09 June, 2015
13 տարեկան Արմանը տան միակ կերակրողն է, մայրը անկողնային հիվանդ է
    
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ նայի վիդեոն-գուցե խիղճդ արթնանա ու դրախտի դռները քո համար բաց լինեն օգնի՝ր այս կնոջը, դ՝ու այսօր, ունես այդ իշխանական լծակները:
13-ամյա Արմանը, ով ունի հաշմանդամություն, մենակ է խնամում մորը. «Չեմ լսում, չեմ տեսնում, սթրեսներ եմ տանում, ներվայնանում եմ՝ ուզում եմ տանեմ մամային բուժեմ: Մաման ոտի կանգնի, հետո ես կբուժվեմ, ամենակարևորը մաման ա», - ասում է Արմանը: Դժվար է հավատալ, որ Հետքի տեսանյութում պատկերված վայրը Երևանի մի մասն է ու անգամ ունի հասցե՝ Ֆարանջյան 76/10: 52-ամյա Մարինե Լալայանը, ով արդեն երկու ամիս անկողին է ընկել, նույնիսկ չգիտի, թե ինչ հիվանդությամբ է տառապում, ցավում է ամբողջ մարմինը, բոլոր ոսկորները. «Արմանս շտապօգնություն ա կանչում, ուզում են ինձ տանեն հիվանդանոց, բայց փող չունեմ, ինչով բուժվեմ, համ էլ երկու էրեխեքս հիվանդանոցում են մահացել, էլ ես կգնա՞մ», - հազիվ բառերը արտասանելով՝ ասում էր տիկին Մարինեն ու պատմում, որ երբ ամուսինը ողջ է եղել, լավ են ապրել: Նրա մահից հետո ամուսնու եղբայրը հայտնվել է կալանավայրում, տունը վաճառել են ու տասը տարուց ավելի ապրում են ուրիշի վագոն-տնակում: 13 տարեկան Արման Լալայանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ստանում է հաշմանդամության թոշակ, հատուկ դպրոցում սովորել է մինչև 7-րդ դասարանը: Այս տարի դպրոց չի կարողացել գնալ. պիտի աշխատի, պահի հիվանդ մորն ու իրեն: Մարինեն նույնիսկ հաշմանդամության թոշակ չի ստանում, չեն դիմել համապատասխան հանձնաժողովին: Նրա ցանկությունը տղայի լուսավոր ապագան է. «Եթե բարի մարդիկ կան, կաջակցեն, բայց կա՞ն բարի մարդիկ: Եթե կարան, թող ինձ հիվանդանոց տանեն անվճար, փող չունեմ: Գոնե մի երկու-երեք տարի էլ ապրեմ, դառնա չափահաս: Գիշերը որ ժամին լինի, էրեխուն ձեն եմ տալի… նստելը մի կերպ նստում եմ… էս ինչ կյանք ա, ավելի լավ չի՞ մեռնեմ, գնամ իմ տղերքի կողքը: Արմանն ա ավլում, մաքրում դոմիկը, մեկ-մեկ հարևններս են գալիս… ուզում եմ Արմանս տուն ունենա, աշխատանք ունենա, ինքը աշխատող ա, կաշխատի իրան կպահի»: 13-ամյա Արմանի հեռախոսահամարն է` (+37498) 85 56 11:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4354 | 0 | 0
Facebook