Նոյեմբերյանի ավագ դպրոցում կրկին տոն էր.
Այս անգամ տարածաշրջանի դպրոցների 5-6-րդ դասարաններում սովորողները մասնակցում էին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարելիցին նվիրված «Սպորտլանդիա -2015» մարզական միջոցառմանը:
Մրցումներն անցնում էին Նոյեմբերյանի քաղաքապետարանի /քաղաքապետ` Վ. Ամիրաղյան/ և մարզամշակութային կենտրոնի /տնօրեն` Մ. Վերանյան/ աջակցությամբ:
Քառափուլ անցած մրցաշարում հաղթող ճանաչվեց Պտղավանի միջնակարգ դպրոցի /տնօրեն` Է. Կոպիյան, մարզիչ` Լ. Սաֆարյան/ թիմը: Պատվո պատվանդանի 2-րդ, 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ջուջևանի և Դովեղի միջնակարգ դպրոցների թիմերը:
Ինչպես միշտ, այս անգամ ևս ակտիվորեն մասնակցեցին Բագրատաշենի թիվ 1 և 2, Այրումի, Հաղթանակի, Բերդավանի, Կողբի թիվ 2, Նոյեմբերյանի հիմնական և Նոյեմբերյանի ավագ դպրոցները: