Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

«Մաթեմատիկայի դղյակի բանալիները» խաղ-մրցույթ

17:52, Tuesday, 05 May, 2015
«Մաթեմատիկայի դղյակի բանալիները» խաղ-մրցույթ

Մայիսի 5-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցի 6-րդ դասարանցիները իսկական տոն էին կազմակերպել. օդը շնչում էր մաթեմատիկայով. աշակերտները տարված էին զարմանահրաշ ռեբուսներով, վիկտորիաներով, հանճարեղ, բայց մատչելի ասույթներով:

6-րդցիների ուսուցչուհի Ն. Ծատուրյանի կազմակերպած «Մաթեմատիկայի դղյակի բանալիները» խաղ-մրցույթը խանդավառել էր խորհրդանշական անուններով 7 թիմերին:

Միջոցառման նյութն այնքան գրավիչ էր ու հետաքրքրաշարժ, որ ներկաները չզգացին էլ ժամանակի աննկատ ընթացքը:

Հաղթեց մաթեմատիկան, որ մի տեսակ վեհացրել էր և՛ աշակերտներին, և՛ ուսուցիչներին:

Հաղթեց նորացված հայտնի ասույթը. «Մաթեմատիկան տիեզերական գիտություն է, որի գաղտնարաններում են պահված մյուս բոլոր գիտությունների բանալիները»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3591 | 0 | 0
Facebook