Այսօր` ապրիլի 20-ին, Նոյեմբերյանի ավագ դպրոցում տեղի ունեցավ վերջին զանգերի նվիրման հանդիսավոր արարողությունը: Տասնմեկերորդ դասարանցիները զանգեր նվիրեցին տասներկուերորդցիներին` մաղթելով բարի երթ և հաջողություններ: Արարողությանը ներկա էր նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբի Ս Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հրայր քահանա Բեջանյանը, ով օրհնեց զանգերը և ամենայն բարիք մաղթեց շրջանավարտներին: