Ապրիլի17-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցում տեղի ունեցավ «Կոմիտասը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով միջոցառում: Ներկայացվեց ցեղասպանության համահայկական հռչակագիրը, որը ընթերցեց 8-րդ դասարանի աշակերտուհի Լուիզա Մամյանը: Միջոցառման ընթացքում հնչեցին հատվածներ Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոյեմից: Դպրոցի երգչախումբը կատարեց Կոմիտասի երգերը:
Միջոցառմանը ներկա էին Նոյեմբերյանի քաղաքապետ Վ. Ամիրաղյանը, մարզամշակութային կենտրոնի տնօրեն Մ. Վերանյանը, ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ:
Միջոցառումը շատ հուզիչ էր, և ներկաները հեռացան մեծ տպավորություններով: