Loading...

Articles

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՋԱԿՑՈՒՄ «ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ»

Andavet news
Author:
Andavet news
19:21, Thursday, 26 February, 2015
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՋԱԿՑՈՒՄ «ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ»

Այսպես կոչված «Հայկական վերածնունդ» շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ իրականում «Հիմնադիր խորհրդարան» կոչեցյալի դուստր ձեռնարկությունը հանդիսացող այդ կառույցը փետրվարի 20-ին ավտոերթ էր անցկացրել Ստրասբուրգ քաղաքում՝ ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի»: Իրենց այդ միջոցառումը նրանք ներկայացրել էին որպես հերոսություն՝ իբրև թե մեծ գործ են արել ազգի համար, և եթե հնարավորություն էլ ունենային, երևի կներկայացնեին, թե ամբողջ ազգը իրենց հետ է: Իսկ հիմա, ըստ մեր հավաստի աղբյուրների ներկայացնենք, թե ինչ է իրականում տեղի ունեցել այդ օրը:

Փետրվարի 20-ին Եվրախորհրդի շենքի մոտ հավաքվել է մոտ 20 մարդ՝ իրենց ավտոմեքենաներով, մի քանի րոպե կանգնել են, հետո մեքենաներով գնացել դեպի Եվրախորհրդում ՀՀ ներկայացչուցության գրասենյակի շենք, որտեղ էլ նամակ են կարդացել և վերջ:

Բայց հիմա ամենազավեշտալիի և ամենանողկալիի մասին. պարզվում է, որ նույն օրը Եվրախորհրդի շենքի մոտ եղել են նաև մարդկանց այլ խմբեր՝ թուրքեր, քրդեր և այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք ակցիաներ էին անցկացնում՝ իրենց հիմնախնդիրների հետ կապված (նշենք, որ այդ շենքի մոտ գրեթե ամեն օր ինչ-որ թեմայով բողոքի ակցիա է լինում): Եվ ահա, այդ խմբերի ներկայացուցիչներից շատերը՝ մասնավորապես թուրքերն ու քրդերը, տեսնելով «Հայկական վերածնունդի» սակավամարդ միջոցառումը և հետաքրքրվելով միջոցառման թեմայով, որոշել են միանալ մեր «հերոսներին» և մասնակցել այսպես կոչված ավտոերթին:

Այսինքն ստացվում է, որ «Հիմնադիր խորհրդարան» կոչեցյալի դուստր ձեռնարկությունները իրենց միջոցառումներին մարդաքանակ են ապահովում թուրքերի օգնությամբ: Իսկ ավտոերթին թուրքերի հոժարակամ միանալն էլ կրկին փաստում է այն մասին, որ արևմտյան գրանտներով սնվող այս կառույցը թուրքերի հետ ունի ընդհանուր շահեր: Նրանց ապազգային գործունեությունը, այսինքն՝ ՀՀ պետականության հիմքերը քանդելը, ձեռնտու է Թուրքիային այն աստիճան, որ սովորական թուրքերը պատրաստ են նրանց աջակցել:

Ահա թե ովքեր են իրակիանում «Հիմնադիր խորհրդարան» կոչեցյալը և նրան աջակցողները: Ճանաչեք նրանց:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4330 | 0 | 0
Facebook