Loading...

Articles

ԱՌԱՅԺՄ, ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀՆՉԵԼ ՈՉ ՄԻ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԱՐՀԱՄԱՐՀԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԵՏ.

Andavet news
Author:
Andavet news
12:17, Monday, 23 February, 2015
ԱՌԱՅԺՄ, ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀՆՉԵԼ ՈՉ ՄԻ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԱՐՀԱՄԱՐՀԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԵՏ.
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի ոստիկանության քննչական վարչությունում քրգործեր են հարուցվել Բերձորի դեպքերի կապակցությամբ:
     Համացանցում շրջանառվում են կարծիքներ, որ նույն դեպքի կապացությամբ պատժի պիտի ենթարկվեն ոստիկանները: Հենց այստեղ առաջանում են ենթահարցեր, որոնք ոչ պակաս կարևոր են, քան մեքենաների ջարդված ապակիները:
     Հունվարի 31 Բերձորի միջադեպի կապակցությամբ առաջին հերթին պետք է պատժել միջադեպը հրահրողներին, որպես գլխավոր կարգազանցների:
     Չմոռանանք, որ ոստիկանությունը կասեցրել է Գյումրիի ավերածությունների ու անկարգությունների հեղինակներին: Մենք տեսնում ենք, թե ինչ ելք են ունենում ոստիկանության և ցուցարարների բախումները, երբ վերջինները վստահ են լինում իրենց անպատժելիության վրա:
     Ես ոչ մի կերպ չեմ արդարացնում իրավապահ մարմինների կողմից բիրտ ուժի կիրառումը, բայց և չեմ կարող համաձայնել, որ սադրիչները չարժանանան համապատասխան քննադատության և մեղավորների կարգավիճակում հայտնվեն միայն նրանք, ովքեր այս կամ այն կերպ, կասեցրել են Ստեփանակերտում սպասվող անկարգությունները և վերջն են դրել անիմաստ դեմագոգիային` պատերազմական իրավիճակում հանրության պառակտման վտանգով:
     Առայժմ, հիմնադիր խորհրդարանի կողմից չի հնչել ոչ մի ներողություն` կապված արցախցիների հանդեպ արհարամարհական վերաբերմունքի հետ, որը դեմ էր այդ ակցիայի անցկացմանը:
     Չմոռանանք, նաև, որ Արցախի ոստիկանության համար իրավիճակն աննախադեպ էր, այսինքն, բախումները կանխելու փորձի բացակայություն կար:
     Հետևաբար, փորձի պակասության պատճառով վրիպումը չպետք է արժանանա խիստ պատժի:
     Առավելագույնը` բանավոր նկատողություն, ներհամակարգային դասընթացներ` նման իրավիճակներում մասնագիտական մոտեցման ունակությունների մշակման համար:
     Եթե ճնշումների ենթարկենք ոստիկանությանը և առանց պատժի թողնենք հիմնադիր խորհրդարանին, ապա ուժայինների ոգին կկոտրվի, իսկ դա ամենավտանգավորն է ներքին անվտանգության համար: Ո՞վ է հաջորդ անգամ կասեցնելու, , հայրենասերներին, , ովքեր թքած ունեն ազգային անվտանգության վրա, պառակտում ու բախումներ են առաջացնում պատերազմական իրավիճակում` ստորաբար օգտվելով սահմանի վրա աճող լարվածությունից:
     Ո՞վ է հաջորդ անգամ կասեցնելու նողկալի սադրիչներին, ովքեր սրում են ատելությունը ժողովդրի մեջ, առաջացնելով հայաստանից-ղարաբաղցի տարբերակումները, ուղղորդելով նրանց միմյանց դեմ, տարածելով զազրելի լուրեր ծեծված կանանց և երեխաների, հաշմանդամների հանդեպ ագրեսիայի մասին:
     Եվ ոչ մի ապացույց այդ ամենի մասին նրանք չունեն և չեն էլ կարող ունենալ:
     Կուզենայի ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Սեֆիլյանի և իր խմբի ու նրա հետ անհամաձայնության մեջ գտնվող Արցախի ժողովրդի և իշխանությունների բախման արդյունքում երկու կողմն էլ պարտվել են:
     Սեֆիլյանը կորցրեց առաջնորդ լինելու իր շանսերը, իսկ դա նշանակում է, որ իր նպատակին չի կարող հասնել, իսկ հետագա պայքարում միայն ավելի կվատթարացնի ժողովրդի վիճակը:
     Իսկ ահա հանրության մեջ տեղանքային թշնամանքով չեն շահել ոչ իշխանությունները, ոչ էլ ժողովուրդը:
     Այս ամենից օգուտ քաղեցին միայն արտերկրի ուժերը, ովքեր ֆինանսավորում են տարբեր գույների հեղափոխություններ, ինչպես նաև Հայաստանի, , հեղափոխությունը, , :
     Հենց որ հինադիր խորհրդարանի ուժերը հատեն, երևան կգան դրսից ֆինանսավորվող նոր ուժեր և նոր սեֆիլյաններ, և կշարունակեն նախորդների գործը` մինչև հանրությունը վերջանականապես չմասնատվի:
     Իսկ պետության համար խնդիրը կոնկրետ մեկ սադրիչի վնասազերծմամբ չի լուծվելու: Պետք է մտածել և մեխանիզմներ մշակել` ինչպես վերջը դնել այս ամենի: Ինչպես կասեցնել Հայաստանի քայքայման ու ոչնչացման ծրագրերի իրացումը` երկրի ներսում:
     Խնդիրը պետք է արմատական լուծում ստանա: Առաջին հերթին հրատապ է գրագետ ու կազմակերպված տեղեկատվական պայքարի մեթոդների մշակումը: Եվ այդ պատերազմում մենք պարտավոր ենք հաղթել:
    
     vk.com/antimaidan_armenia
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3615 | 0 | 0
Facebook