Loading...

Articles

«Երևան մոլ»-ում իրավիճակը լարված է. քաղաքացիները ճեղքել են ոստիկանական շղթան և ներխուժել առևտրի կենտրոն.

13:46, Friday, 20 February, 2015
«Երևան մոլ»-ում իրավիճակը լարված է. քաղաքացիները ճեղքել են ոստիկանական շղթան և ներխուժել առևտրի կենտրոն.

Այս պահին «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել:

Ժամը 15: 00-ին առեւտրի կենտրոնում գտնվող «Այ էլեկտրոնիկս» խանութում ակցիա էր նախատեսված՝ 100-ական հեռուստացույց, հեռախոս եւ արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամով:

Արդեն 08: 00-ից առեւտրի կենտրոնի մոտ սկսել են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ:

Քիչ առաջ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, մարդկանց բազմությունը այնքան է մեծացել, որ ոստիկանները այլեւս չեն կարողացել կարգուկանոն պահպանել: Մարդիկ ճեղքել են ոստիկանների շղթան եւ լցվել խանութ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7973 | 0 | 0
Facebook