Loading...

Articles

Էլթոն Ջոնի երկրորդ որդին, այնուամենայնիվ, ծնվել է

Aid Mkrtchyan
23:45, Wednesday, 16 January, 2013
Էլթոն Ջոնի երկրորդ որդին, այնուամենայնիվ, ծնվել է

Էլթոն Ջոնի ու նրա կնոջ երկրորդ որդին, այնուամենայնիվ, ծնվել է։ Ըստ Hello! ամսագրի, երջանիկ ծնողները հաղորդել են, որ փոքրիկին արդեն Էլայջ Ջոզեֆ Դենիել Ֆերնիշ-Ջոն անունն են տվել։ Երեխան փոխանորդ մորից ծնվել է հունվարի 11-ին Լոս Անջելեսում։ Նա միանգամայն առողջ է։
     Հիշեցնենք, որ աստղային ընտանիքի համալրման մասին լուրերը հայտնվել էին դեռեւս հունվարի 10-ին։ Սակայն մեկ օր անց Էլթոն Ջոնն ու նրա կինը՝ Դեւիդ Ֆերնիշը, հերքեցին դրանք։ Իսկ այսօր արդեն աստղային ծնողները չեն թաքցնում, որ, այնուամենայնիվ, երկրորդ որդին ունեն։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3583 | 0 | 0
Facebook