Loading...

Articles

Հայ պատանիների հերթական հաջողությունը միջազգային օլիմպիադայում

22:46, Monday, 11 August, 2014

Այս տարի օգոստոսի 1-10-ին Ռումինիայում տեղի ունեցավ Աստղագիտության և աստղաֆիզիկայի 8-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցեցին նաև Հայաստանի պատանիները։ Օլիմպիադային մասնակցում էին 37 երկրներց ժամանած պատանիներ։ Հայաստանը ներկայացող 5 պատանիներն էլ այս տարվա հանրապետական օլիմպիադայի ոսկե մեդալակիրներ են։ Մեր երեխաներն միջազգային օլիմպիադայում ևս հաղթական մասնակցություն ունեցան, Հայաստան բերելով 2 արծաթե մեդալ՝ Արսեն Վասիլյան (ՀՊՃՀ), և Գևորգ Մարտիրոսյան (ֆիզ–մաթ. դպրոց), 2 բրոնզե մեդալ՝ Էդգար Վարդանյան (ֆիզ–մաթ. դպրոց) և Վարդգես Մամբրեյան (ֆիզ–մաթ. դպրոց), 1 գովասանագիր՝ Հրանտ Թոփչյան (ֆիզ–մաթ. դպրոց) ։


    

Մրցումներն անցկացվել են 4 ձևերում՝ տեսական քննություն, տվյալների վերլուծություն քննություն, դիտողական քննություն և թիմային մրցույթ։ Թիմի ղեկավարներն էին Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակից, Ֆիզմաթ դպրոցի ուսուցչուհի, օլիմպիական թիմի ղեկավար Մարիետտա Գյուլզադյանը և Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Էմիլյա Կարապետյանը։

Աստղագիտության և աստղաֆիզիկայի հաջորդ միջազգային օլիմպիադան տեղի կունենա 2015թ. Ինդոնեզիայում։


     Հայկական աստղագիտական ընկերություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3544 | 0 | 0
Facebook