Loading...

Articles

«Խոկման» ընթացքում կքարոզի Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը

17:19, Saturday, 12 July, 2014
     Հուլիսի 15-ին, երեքշաբթի օրը, երեկոյան 18: 30-ին, Երևանի Սբ. Գրիգոր
     Լուսավորիչ Մայր եկեղեցում, հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ կմեկնարկի «Խոկման» արարողություն:
     «Խոկման» ընթացքում կքարոզի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
    
     Խոկման թեման՝ «Բարեխոսություն Սուրբ Մարիամ Աստվածածնի»:
     Գաբրիել հրեշտակապետն ավետեց Սուրբ Կույսի` երկրից երկինք փոխադրվելու լուրը, բերկրեց և զվարճացավ նրա հոգին, Սուրբ Կույսի գլուխն Ադամի Դրախտից բերած բրաբիոնե պսակով զարդարեց: Ամենօրհնյալ Սբ. Կույս Մարիամի Ննջման պատմությունը գրել է սուրբ Հովհաննես Ավետարանիչը: Նա վերցրել էր կիպարիսի մի տախտակ, փորագրել վրան Տիրամոր պատկերը և տվել Պետրոսին, և Պետրոսն ու բոլոր առաքյալներն աղաչել են՝ Աստվածամորն ասելով. «Ով Տիրածին Կույս, որովհետև հանդերձյալն ես գնում` քո անձկալի Միածնիդ մոտ, վերցրու և օրհնիր այս պատկերը, թող այն նշան լինի հիվանդների առողջացման և մանավանդ, բորոտների համար: Որ նրանք, ովքեր ապավինեն քո բարեխոսությանը, գտնեն առողջություն և բժշկություն իրենց ցավերից, որովհետև տրտմում ենք քո` մեր միջից փոխադրվելը, որովհետև քեզանով էինք մխիթարվում Քո Որդու և մեր Աստծո համբարձվելուց հետո: Տուր մեզ քո պատկերը, որպեսզի քո Երկինք փոխադրվելուց հետո նրանով մխիթարվենք»:
     Խոկումը մարդուն հնարավորություն է տալիս քննադատաբար նայելու իր կատարած արարքներին, ճիշտ և բոլորանվեր աղոթելուն, նաև հայցելու աղոթքի պատասխանը:
     Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները «Հավատամք»
     երգչախմբի հոգևոր երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու առիթ կունենան` իրենց կյանքում սխալները շտկելու և Աստծո հետ հաշտ ապրելու համար:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3615 | 0 | 0
Facebook