Loading...

Articles

Անահիտ Դանիելյան, Բաժանում

06:51, Friday, 04 July, 2014

ԲԱԺԱՆՈՒՄ

Արի բաժանվենք, բաժանվենք անխոս,
     Հայացքդ գիտեր կիսախուփ կանչել,
     Այն գիտեր այնքա~ն նրբորեն տանջել,
     Արի բաժանվենք, բաժանվենք անխոս:

Զղջումով անգամ բորբոքել մտքեր,
     Մեղքի մրուրներ տեղացել առատ,
     Գարունների մեջ սիրտս հուսահատ
     Բալասանել է սաստկացավ վերքեր:

Արի դադարենք մեկմեկու տանջել,
     Արի բաժանվենք, բաժանվենք անխոս,
     Կյանքս դարձել է մի անդեմ քաոս,
     Բավ է անուրջով մեկմեկու տանջել:

Արի բաժանվենք, բաժանվենք անխոս,
     Իզուր չսպասենք նոր առավոտի,
     Մեր սիրտը մաշող ինչ-որ կարոտի.
     Արի բաժանվենք, բաժանվենք անխոս:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2327 | 0 | 0
Facebook