Հետևելով մայիսի 6-ին կայացած ընտրություններին և տեսնելով ժողովրդի էժանագին պահվածքը ՝ գալիս եմ եզրահանգման. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ժողովրդի համար չէ: Ուրիշ երկրներում ժողովուրդը կերազեր ունենալ նման հեռատես և խելացի քաղաքական գործիչ, սակայն Հայաստանում նախընտրում են 5000-10000 դրամով ընտրել Սերժ Սարգսյանին ու Գագիկ Ծառուկյանին: Հիշեցնեմ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ, գլոբալ վերցրած, եղել է 2 պատմական ձեռքբերում, այն է Հաղթանակ Արցախյան պատերազմում և անկախության նվաճում: Դեպքերց երկուսում էլ, մեղմ ասած, նշանակալի դեր է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանը: Ու այսքանից հետո որոշները համարձակվում են խոսել <<Ցուրտ ու Մութ>> տարիներից ու նման բաներից: Պարզապես ծիծաղելի է: Եթե հաշվի առնենք նաև, որ հարևան պետությունների հետ համեմատությամբ մենք նրա իշխանության օրօք ինչ կարգավիճակ ունեինք և այսօր ինչ կարգավիճակ ունենք ( և դա այն դեպքում, երբ նրա իշխանության օրօք ՀՀ-ն նոր կազմավորվող և հետպատերազմյա պետություն էր) ապա կարելի օբյեկտիվորեն Լևոն Տեր-Պետրոսյանին հանճար անվանել: Սակայն, ցավոք սրտի, սա հասկանում է ժողովրդի ընդամենը 7 տոկոսը, ինչից կարելի է եզրակացնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պես նախագահ ունենալուն արժանի է ժողովրդի 7 տոկոսը: Հայաստանի ժողովրդի 93 տոկոսը արժանի չէ Լևոն Տեր-Պետրոսյանի պես նախագահ ունենալուն: Մենք ունենք այսպիսի ռեսուրս, ի դեմս 1-ին նախագահի, և չենք օգտագործում այն: