Loading...

Articles

Քո մեջ գնահատոմ եմ այդ իշխելը

18:25, Thursday, 08 May, 2014
     Մի օր դու կհարցնես ինձ ՝. թե ինչն ե՞մ քո մեջ այդքան սիրում…
     Աչքերս կսկսեն փայլել, բառերը հերթ չեն տա մեկ-մեկու, իսկ շուրթերս չեն կարող կողմնորոշվել արտահայտելու այն զգացմունքները, որ շտապում են դուրս ժայթքելուն: Ամոթխած կնայեմ աչքերիդ մեջ և կշշնջամ. Գիտե՞ս, այն, որ դու իմ կողքին ես, դարձել ես իմ մի մասնիկը, ուրեմն՝ քո մեջ ամեն ինչ սիրելի է ինձ: Դու ՝ քո էությամբ լույս ու ջերմություն ես բերել ինձ, միապաղաղ ու անգույն ստվերին լուսավորություն և պատկեր ես փոխանցել: Այսօր գույներիս մեջ միայն կարմիր, վարդագույն, սպիտակն են գերակշռում, իսկ սեւի գոյության մասին՝ քո շնորհիվ հիշողություններն են միայն մնացել: Գիտե՞ս խենթանում եմ քո մանկան ժպիտից, երբ այտերիդ փոսիկներից փոքրանում է դեմքդ: Ակամայից ժպտում եմ և քեզ փոքրիկ ասում, իսկ դու՝ քո խիստ հայացքով նայում ես ինձ և ես միանգամից սթափվում եմ:
     Չեմ բողոքում...
     Ես եմ կատարել իմ ընտրությունը, ես եմ փնտրել ու գտել այն խիստ, իշխող երիտասարդին, ում կողքին ինձ կզգայի փխրուն մի տիկնիկ: Համոզված եմ մեկ ուրիշը չէր դիմանա քո իշելուն, բայց գիտե՞ս քո մեջ գնահատում եմ այդ իշխելը: Ասելիքներ շատ կլինեն, բայց ամենակարևորն իմ սիրո դրսեւորումներն են, որ ամեն քայլի ապացուցելու եմ, որ սիրում եմ քեզ…
     Իսկ այս խոսքերն ասելու համար՝ մնում է գտնեմ Քեզ…
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3613 | 0 | 0
Facebook