Այսօր ` ժամը 11-ի սահմաններում, Երևանի Նոր Նորք և Ջրվեժի շրջաններում երկու օլիգարխի դեմքով անձինք կառավարական
053 oo 01 պետհամարանիշով Տոյոտա Կոռոլա մակնիշի ավտոմեքենայով բաժանում էին Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժառանգություն կուսակցության բուկլետները: Իսկ այն բանից հետո, երբ ես բարձրաձայն հայտարարեցի, որ ընտրելու եմ Հայ Ազգային Կոնգրեսին, նրաք անմիջապես հեռացան:
Այսքանից հետո հարգարժան պարոն Րաֆֆին հույս ունի, որ ինքը և իր կուսակցությունը ժողովրդի կողմից ընկալվելու են որպես ընդդիմություն: Այդ դեպքում մի հարց, ինչպես կարող է ընդդիմադիր ուժը, խախտելով ՀՀ սահմանադրությունը, ըստ որի պետական ծառայողական մեքենաներով նախընտրական քարոզչությունը արգելվում է, կառավարական համարանիշով մեքենայով բուկլետ բաժանել և քարոզչություն անել: