Loading...

Articles

Հոլանդահայ կազմակերպությունների նախաձեռնությամբ բողոքի հուժկու հանրահավաք-ցույց Հաագայում

00:15, Friday, 25 April, 2014
    
    

Հայոց Մեծ Ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված հանդիսությունները Նիդերլանդներում սկսվեցին ապրիլի 22-ից: Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները ազդու հանրահավաք-ցույց էին կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանի առջև՝ Հաագայի կենտրոնում: Ավտոբուսներով հեռավոր քաղաքներից այստեղ հասած հոլանդահայերը իրենց բողոքն արտահայտեցին Նիդերլանդների իշխանություններին: Ցույցն սկսվեց մեկ րոպե լռությամբ, ապա հանդես եկան Հոլանդահայ կազմկաերպությունների ղեկավարները՝ Մասիս Աբրահամյանը և Մաթո Հախվերդյանը: Հոլանդիայի խորհրդարանում ներկայացված կուսակցությունների մեծամասնությունը իր ներկայացուցիչն էր ուղարկել

ցույցին: Հանդես եկան և Ցեղասպանության միջազգային ճանաչմանը իրենց լիարժեք աջակցությունն արտահայտեցին՝ Սերվասը Աշխատավորական Կուսակցությունից (PvDA), Օմթզիխթը՝ Քրիստոնեա-Դեմոկրատական Կուսակցությունից (CDA), Ֆորդևինդը՝ Քրիստոնեական Միությունից (CU), Վան Բոմելը՝ Սոցիալիստական Կուսակցությունից (SP) և Բիսխոփը՝ (SGP) կուսակցությունից: Ցույցի անունից պահանջագիր ներկայացվեց Նիդերլանդների խորհրդարան, որով հոլանդահայերը պահանջում են Հոլանդիայի իշխանություների հետևողականությունը՝ Ռաուֆուտի բանաձևի իրականացման մեջ: Այս բանաձևով, որն ուղիղ 10 տարի առաջ միաձայն ընդունվեց Հոլանդիայի խորհրդարանի կողմից, կառավարությունից պահանջվում է Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների ընթացքում միշտ արծարծել Հայոց Ցեղասպանության ընդուման անհրաժեշտությունը: Պահանջագրում հատկապես ուշադրություն կա Քեսապի հարցին և պահանջ է ներկայացվում ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կհետազոտի Թուրքիայի մասնակցության հարցը Քեսապի գրավման
     գործում: Պահանջվում է նաև Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Հաագայում տեղադրել մարդկության այս մեծ ողբերգությանը նվիրված հուշարձան:
     Պահանջագիրը խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների մշտական հանձնաժողովին հանձնեց Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների պատվիրակությունը:
     Այդ ընթացքում ցուցարարներին իրենց խոսքը ասացին նաև Նուբար Սիփանը, Նուբար Վարդանյանը և բոցաշունչ երգերով հանդես եկավ Րաֆֆի Գրիգորյանը:
     Պատվիրակության վերադառնալուն պես ելույթներով հանդես եկան եկան նաև Ինգե Դրոստը և Մինաս Արսենյանը, որոնք պատմեցին խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման մասին:
    
     Դրանից հետո ցուցարարները քայլարշավեցին դեպի Թուրքիայի դեսպանություն:
     Հնչեղ լոզունգներով և կոչյուններով դղրդացնելով Հաագայի շենքերը հասան Թուրքիայի դեսպանություն և երկար ժամանակ այնտեղ դեռ շարունակվում էր
     ցույցը: Հոլանդահայությունը մեկ անգամ ևս իր այս ելույթով ապացուցեց իր կամքը և հավատարմությունը իր ազգային նպատակներին ձգտելու գործում:


    

Այդ մասին ավելի մանրամասը նյութը լուսանկարներն ու տեսահոլովակները պատրաստման փուլում են:

Նիդերլանդահայ պատվիրակության անդամ Ինգա Դրոստը պահանջագիր է հանձնում Նիդերլանդների խորհրդարանի անդամներին:
Ապրիլի 22-ի Հանրահավաքից
Երթ ապրիլի 22-ին
Նիդերլանդների խորհրդարանում 8 հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունը Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներին է ներկայացնում տեղի հայության պահանջագիրը' կապված Թուրքիայի որդեգրած անարդար
Երթ ապրիլի 22-ին
To promote the post

Like
1
Dislike
0
| | |
1838 | 0 | 0
Facebook
COMMENT.am